«Կեցցես, հայ ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյան

Загрузка...

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը համացանցի իր էջում գրառում է կատարել, որտեղ իր հիացմունքն է արտահայտել Հայաստանում կատարված իրադարձությունների հանդեպ: «Ինձ առանձնահատուկ երջանիկ եմ զգում իմ ազգի համար այսօր: Հայաստանի ողջ տարածքում տեղի ունեցող մի քանի շաբաթ տևող խաղաղ շարժումներով մեր երկիրը ամբողջ աշխարհին ցույց տվեց, թե ինչպես է կարելի լսել ժողովրդի ձայնը: Ուզում եմ, որ Հայաստանը դառնա այն վայրը, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կունենա իր երազանքներն իրականացնելու լավագույն հնարավորություն:

Կեցցես, հայ ժողովուրդ»,- գրել է Մխիթարյանը՝ հրապարակելով նաև լուսանկար:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...