Հրաժարականի պահանջ. հայտնի դղյակի հետքերով.

Загрузка...

Մոնումենտի այգում վարչապետ Կարեն Կարապետյանի դղյակի «բացահայտումից» հետո տրամաբանական կլիներ, որ քաղաքական դաշտում հնչեր Կարեն Կարապետյանի հրաժարականի պահանջ: Համենայնդեպս, տարբեր երկրներում այդպիսի պահանջ է հնչում կոռուպցիոն սկանդալներից հետո:

Քաղաքակիրթ երկրներում դա հանգեցնում է աղմկոտ հրաժարականների կամ նրան, որ քաղաքական գործիչները սրբագրում են իրենց ծրագրերը` վարկանիշների անկման հետևանքով: Այս տարվա սկզբին` նախագահական արշավի միջնամասում, պահպանողական Ֆրանսուա Ֆիյոնը համարվում էր Ֆրանսիայի նախագահի հիմնական հավակնորդը, ընտրությունների արդյունքում միայն երրորդն էր՝ կոռուպցիոն սկանդալների կիզակետում հայտնվելու հետևանքով:

Նույնիսկ այն երկրներում, որոնք ավտորիտար են և հասարակության կարծիքը որոշիչ չէ իշխանությունների համար, կոռուպցիայի դեմ պայքարը միավորում է քաղաքական ուժերին, նրանց և հասարակությանը: Ռուսաստանում հակակոռուպցիոն պայքարն է Ալեքսեյ Նավալնիի շարժման, պայքարի հիմնական լեյտմոտիվը:

Ընդդիմության առաջնորդը սկանդալային տեսանյութ է հրապարակել վարչապետ Դմիտրի Մեդվեդևի դղյակների մասին, նա շրջում է երկրի քաղաքներում և փաստերի հիման վրա պնդում, որ երկիրը ղեկավարում են գողերը: Նույնիսկ հարևան Ադրբեջանում ընդդիմության հանրահավաքները հակակոռուպցիոն են, որովհետև ընդդիմությունը կարծում է, որ նավթադոլարներն ուղղվում են ոչ թե երկրի զարգացմանը, այլ Ալիևի բռնապետության ամրապնդմանը: Հայաստանում չենք հիշում հանրահավաք հակակոռուպցիոն օրակարգով:

Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանության ղեկին «հրեշտակներ» են, ովքեր ամբողջ օրը մտածում են հասարակության բարօրության մասին: Իրականում Հայաստանում հաստատված իշխանությունը կոռումպացվածներից մեկն է Արևելյան Եվրոպայում, ինչի ակնհայտ դրսևորումներն են թե՛ օլիգոպոլ մենաշնորհային տնտեսությունը, թե՛ խորհրդարանական ընտրությունները, որոնք քաղաքական կոռուպցիայի դրսևորում էին նույնիսկ միջազգային գնահատականների համաձայն: Չնայած այս հանգամանքին՝ Հայաստանի որևէ կուսակցություն, ընդդիմադիր ուժ կոռուպցիայի դեմ պայքարը չի դարձրել իր գործունեության առանցք:

Սա մի կողմից՝ բացահայտում է մեր քաղաքական համակարգի որակը, մյուս կողմից՝ ռուսական տոտալ ազդեցության հետևանք է: Գաղտնիք չէ, որ Մոսկվան արդյունավետ վերահսկում է հենց կոռումպացված ռեժիմները, որոնց դյուրին է հնազանդ պահել կոմպրոմատների միջոցով: Մյուս կողմից՝ Ռուսաստանի և Հայաստանի իշխանությունները կապված են կոռուպցիոն բազմաթիվ գործարքներով, հանգույցներով, որոնք իրենց արտացոլումն են գտել նույնիսկ հայ-ռուսական հատկապես էներգետիկ համաձայնագրերում:

Պատահական չէ, որ Հայաստանում ԱՄՆ և ԵՄ դեսպանները հայտնվում են ռուսական լրատվամիջոցների և փորձագիտական շրջանակների քննադատության թիրախում, երբ բարձրաձայնում են կոռուպցիայի դեմ պայքարի անհրաժեշտության մասին: Եթե Հայաստանում հակակոռուպցիոն արդյունավետ պայքար ծավալվի, ապա դա ինքնաբերաբար կհանգեցնի ռուսական ազդեցության թուլացման:

Պատահական չէ հակառակ տրամաբանությունը, երբ Ադրբեջանի շուրջ ծագած վերջին միջազգային կոռուպցիոն սկանդալը դարձավ Բաքվի և Մոսկվայի նոր մերձեցման մերանը: Այս ամենի համատեքստում, երբ, չնայած հասարակական լայն արձագանքին, որևէ քաղաքական ուժ չի բարձրացնում Կարեն Կարապետյանի դղյակի հետ կապված հարցը, չեն հնչում նրա հրաժարականի պահանջներ, դա խոսում է մեր քաղաքական համակարգի, հասարակության արժեքային դեգրադացիայի մասին:

Քաղաքական ուժերի մեծ մասը հավանաբար չի ուզում հարաբերություններ փչացնել մարդու հետ, ով ամիսներ անց հավակնում է պետության ղեկին, իսկ հասարակության համար «իշխանություն» և «կոռուպցիա» բառերն անշրջելի դարձել են հոմանիշներ:

Ընդ որում, Կարեն Կարապետյանի «դղյակային բացահայտումը» խորհրդանշական, նշանային իրադարձություն է, որն ամբողջովին իմաստազրկում, բովանդակազրկում է 2018-ի քաղաքական նշանակությունը՝ մանավանդ, երբ նա հավակնում է վարչապետության նաև ապրիլից հետո: Նման արժեհամակարգով և կոռուպցիոն «բագաժով» Կարապետյանը միայն «թարմ արյուն» է ներարկելու քրեաօլիգարխիային:

Հոդվածի սկզբնաղբյուրը՝ այստեղ:

Ովքեր են Ստեփանակերտում բողոքի ակցիա իրականացնողները. «նրանցից մեկը Վադիմ Ռաջաբի Գրիգորյան կամ Վադիմ Ռաջաբ օղլի Վելիևն է»

21.02.2020

Բողոքի ակցիա Արցախում․ կան բերման ենթարկվածներ

21.02.2020

Ինչպես պաշտպանվել «կորոնավիրուսից»․ Նունե Ներսիսյան

23.02.2020

Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը

19.02.2020

«Ես գալիս եմ, տեղ ու ժամ ասա…».Մենուա Հարությունյանը`Պետրոս Ղազարյանին

22.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...