Հոգեկան խնդիրներով անօթևանի դաժանությունները. «Dingo Team»

Արդեն ավելի քան 1,5 տարի է, ինչ այս անտուն մարդու հետ խնդիրներ ունենք: Նրա ձեռքին միշտ նոր շան ձագեր են հայտնվում, մարդիկ միշտ փորձում են վերցնել, քանի որ զգում են, որ ձագերի հետ մի բան այն չէ, սակայն նա ձագերին չի տալիս: Ավելին՝ շատ ագրեսիվ է մարդկանց հետ, հարվածում է, հայհոյում… Ավելի քան 1 տարի առաջ անգամ ձագ խլելիս դանակով հարվածել էր Դինգո թիմի անդամ Gohar Sergeevna-ին:

Երբ փորձեցինք ոստիկանություն կանչել, եղավ պատասխան, որ նա հոգեկան հիվանդ է ու ոչինչ չարվեց: Անընդհատ շրջում էր տեսակետ, որ նա ուտում է ձագերին: Բայց որևէ ապացույց չկար: Բայց ի վերջո մեզ հաջողվեց դուրս գալ նրա հետքԻ վրա: Նա Արմաշ գյուղից է, այնտեղ ունի տուն: Փաստորեն կասկածները ճիշտ էին, նա իսկապես ուտում է շներին: Ավելին՝ նա անընդհատ ահ ու սարսափի մեջ է պահում տարածքի մարդկանց:

Ոստիկանություն դիմելը նրանց համար արդեն անիմաստ է, քանի որ տանում են հոգեբուժարան ու մի քանի օր անց բաց թողնում ու ամեն ինչ կրկնվում է նորից:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Եթե դուք երբևէ կոնֆլիկտ եք ունեցել այս մարդու հետ, գրեք մեզ: Նա հանրության ու կենդանիների համար չափազանց վտագնավոր է: Պետք է քայլեր ձեռնարկվեն նրան հոգեբուժարանում մշտական տեղավորելու համար:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով