ՀՀԿ-ի պատասխանը՝ Լևոն Տեր-Պետրոսյանին

Ի պատասխան Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության խմբակցությունից հայտնում են, որ բացառությամբ Տավուշի մարզի ընտրատարածքային ցուցակով ընտրված անկուսակցական պատգամավոր Գրիգոր Ավալյանի, ՀՀԿ խմբակցության պատգամավորներից և ոչ ոք իր մանդատը վայր դնելու մասին հայտարարություն չի արել:

Գրիգոր Ավալյանը, օգտվելով Սահմանադրությամբ և ԱԺ կանոնակարգ Սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորություններից և իրավունքներից, ինքնակամ, առանց որևէ պարտադրանքի կամ հարկադրանքի որոշում է կայացրել հրաժարվել մանդատից:

Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության մյուս պատգամավորներին, ապա նրանք վայր չեն դրել մանդատը և չեն էլ պատրաստվում:  Սահմանադրական իրենց իրավունքների համաձայն ազատ են և անկախ աշխատելու որպես պատգամավոր, քվեարկելու և որոշումներ կայացնելու՝ իրենց մտքին, խղճին և համոզմունքերին համապատասխան:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

ՀՀԿ խմբակցություն

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով