ՀԱՂԹԱԿԱՆ ՔԱՅԼ

Խոսք և երաժշտություն` Արմանի (Արման Կարապետյան)

Ահել, ջահել ոտքի ելանք,

Որ կերտենք նոր հայրենիք,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ձեռքներս վեր, ամենուր սեր,

Խաղաղ պայքար մղեցինք:

Կատարեցինք մեր քայլը` Մի բռունցք դարձանք,

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարտվեց ներքին թշնամին` Երբ որ շատացանք:

Կրկներգ:

Հաղթական մեր ժողովուրդ,

Պատվով` ճամփա ենք անցել,

Ունենք հզոր առաջնորդ` Ում աշխարհն է ճանաչել:

Քայլում ենք հիմա անպարտ,

Մեր դրոշն ենք ծածանում,

Հայաստան, սփյուռք ու Արցախ Մեզնով են հպարտանում:

Կանցեն օրեր ու կհիշվենք Պատմության վեհ էջերում,

Մեր հաղթական զորեղ քայլը Ազգին ժպիտ է բերում:

Կատարվեց մեր բաղձանքը` Դարձանք անկոտրում,

Ունենք արդար մի վաստակ` Հեղափոխություն:

Կրկներգ:

Հաղթական մեր ժողովուրդ,

Պատվով` ճամփա ենք անցել,

Ունենք հզոր առաջնորդ` Ում աշխարհն է ճանաչել:

Քայլում ենք հիմա անպարտ,

Մեր դրոշն ենք ծածանում,

Հայաստան, սփյուռք ու Արցախ Մեզնով են հպարտանում:

 

Նյութի հղումը ակտիվ լինկով պարտադիր է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով