Ինչպես Նիկոլ Փաշինյանը 6 ձայն ավելի ստացավ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանին ՀՀԿ-ից կողմ քվեարկողների ցուցակում ի սկզբանե չեն եղել գեներալ Մանվելն ու Սեյրանը, քանի որ 8 պատգամավորի քվեն բավարար էր, որ իրականացվեր նախապես գծված սցենարը՝ 53+1 ձայն։

Սակայն հասկանալով, որ իշխանության նավը խորտակվում է, գեներալներն իրենք են պայքարել, որ կողմ քվեարկեն։ Արդյունքում Փաշինյանն ընտրվեց ոչ թե 1 ձայն ավելով, այլ՝ 6։ Իսկ «դավաճանների» շարքում ոչ միայն Շիրակ Թորոսյանն է, այլև ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը։

Չնայած ՀՀԿ-ականներն ասում են, թե «+1»-ը հենց նրան է վերաբերել, որ, իբր, Պողոսյանը նախապես իրենց ասել է՝ եթե Նիկոլենք դահլիճում չսրեն իրավիճակը, կողմ կքվեարկի։ Սակայն Վահրամ Բաղդասարյանն էլ հայտարարեց՝ «չկարծեք, թե այդ 10 պատգամավորները ձերն են կամ անկախ։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Պարզապես օժանդակում ենք, որ ընտրվեք», իսկ «+1»-ը վերաբերում էր առաջին «դավաճան» Ֆելիքս Ցոլակյանին»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով