Ինչու է սպառնում Ադրբեջանը. «168 Ժամ»

«168 Ժամ»-ը գրում է. «Հայ-ռուսական միացյալ զորախումբը ստեղծվել է հենց այդ նպատակով, որպեսզի ըստ էության չեզոքացնի, վերահսկողության տակ պահի սահմանի այս հատվածը, վերահսկողության տակ պահի Թուրքիային, որը հաստատվել է Նախիջևանում: Պարզ կարող եմ ասել, որ ռուս-թուրքական հարաբերությունների ներկայիս պայմաններում դժվար է Հայաստանի համար վտանգ պատկերացնել սահմանի այս հատվածից, քանի որ ցանկացած սադրանք այստեղից դեպի Հայաստան՝ կդիտարկվի Ռուսաստանի դեմ քայլ և, հաշվի առնելով այսօր ռուս-թուրքական բարելավված հարաբերությունները, ես դա բացառում եմ: Բայց մյուս կողմից՝ հաշվի առնելով Նախիջևանի առանցքային նշանակությունը, այս ուղղությամբ մշտական ուշադրությունը կարևոր է»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուս ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Նախիջևանից հնչեցրած սպառնալիքներին:

Նա նշել է, որ այս ուղղությունը հատկապես կարևոր է, երբ ժամանակ առ ժամանակ սպառնալիքներ են հնչում Ադրբեջանից: «Ուստի նախարարները պետք է գնան և տեղում ծանոթանան իրավիճակին, հասկանան, թե ինչ վիճակում է առաջնագիծը, դիրքերը, և ինչու է ադրբեջանական կողմը կրկին սպառնալիքների լեզվով խոսում»,- ասել է Եվսեևը:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվահամարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով