Թաթուլ Բաղդասարյանը խնդրում է իրեն հրավիրել ԱԱԾ. Նա դիմել է Նիկոլ Փաշինյանին և Դավիթ Սանասարյանին

Մարտունու պանրի գործարանի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանն իր կողմից բազմիցս բարձրաձայնած խնդրով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Պետական վերահսկողական ծառայության (ՊՎԾ) պետ Դավիթ Սանասարյանին։

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հիշեցրեց, որ ինքը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի հետ ժամանակին իրեն պատկանող  տարածքում հիմնել է գազալցակայան, որի շահագործումից մի քանի ամիս հետո Հ. Բաղմանյանը նրանից «խլել է բիզնեսը»:

Նա ասաց, որ նախկինում դիմել է պատկան մարմիններին, սակայն ոչ մի արդյունքի չի հասել. «Քանի որ երկրում նոր իրավիճակ է ստեղծվել, նոր Հայաստանում ենք, արդեն իսկ գրավոր դիմել եմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին։ Ակնկալում եմ արդարություն, սկսեն գործարանի սեփականաշնորհման հիմքերից և մեղավոր անձանց պատասխանատվության ենթարկեն և մեր սեփականությունը հետ վերադարձնեն։ Այսօր ուզում եմ նաև հանրային կարգով դիմել ԱԱԾ-ի պետին, որ ինձ հրավիրեն, ես փաստաթղթերով ներկայանամ»։

Թ. Բաղդասարյանն ասաց, որ ինքը 2017 թվականի սեպտեմբերի 22-ին դիմել է ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ՀՀԿ ղեկավար Վահրամ Բաղդասարյանին, «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանին, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին և ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանին. «Նրանցից ոչ ոք չի պատասխանել՝ բացի «Ելք» դաշինքի պատգամավորներից, որոնք առ այսօր հետևում են, աշխատում են դրանով»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով