Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի և խաղաղության օրվա առթիվ

Загрузка...

Հայրենական մեծ պատերազմի հարգելի վետերաններ,
սիրելի համաքաղաքացիներ,

մայիսի 9-ը մեր ժողովրդի համար փառավոր հաղթանակների օր ու կրկնակի տոն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիս:

Հայրենական մեծ պատերազմը ծանրագույն փորձությունն էր ինչպես Խորհրդային Միության բոլոր ժողովուրդների, այնպես էլ հայ ժողովրդի համար: Ֆաշիզմի մարդատյաց գաղափարախոսությունը մարդկությանը սպառնացող գլխավոր վտանգն էր, որի դեմ պայքարի դուրս եկան նաև հայ ժողովրդի զավակները:

Հարյուրից ավելի ԽՍՀՄ հերոսներ, մարշալներ ու գեներալներ տված մեր ժողովուրդն իր անունը ոսկե տառերով է գրել ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի պատմության մեջ: Մեր պապերն իրենց կյանքի գնով պաշտպանեցին հայրենիքը, տունն ու ընտանիքը: Հարյուր հազարավոր հայորդիներ իրենց կյանքը չխնայեցին այդ հաղթանակի համար: Եվ մայիսի 9-ը նրանց արյան գնով ձեռք բերված Հաղթանակի օրն է, ու ես վստա՛հ եմ, որ ինչքան տարիներ էլ անցնեն, սերունդները հիշելու են Մեծ հայրենականի հաղթանակը կերտած սերնդին ու միշտ երախտապարտ են լինելու նրանց:

Հայրենական պատերազմում տարած հաղթանակից տասնամյակներ անց այդ հերոսների ժառանգներն իրենց ձեռամբ ևս մեկ փառավոր էջ ավելացրին հայ ժողովրդի հաղթանակների տարեգրքում՝ ազատագրելով Արցախ աշխարհի հոգևոր ու մշակութային մայրաքաղաք Շուշին՝ հայ ժողովրդի համար մայիսի 9-ը դարձնելով կրկնակի տոն:

Սիրելի վետերաններ,
երախտիքի մեր խոսքն ուղղելով անցյալի և մերօրյա փառահեղ հաղթանակները կերտած հերոսներին, խոնարհվելով զոհվածների հիշատակի առջև, կրկին վերահաստատում ենք, որ ոչ ոք ու ոչինչ չի մոռացվել: Հավե՛րժ փառք բոլոր հերոսներին:

 

 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Երևանի քաղաքապետ

«Իմ քայլը»դաշինքից ադրբեջանասեր պատգամավոր Մարիա Կարապետյանը քննարկում է դպրոցներում միասեռականության, սեռափոխության և այլ այլասերումների ու պղծությունների վերաբերյալ դասաժամերի ներմուծման անհրաժեշտության հարցը

17.02.2020

«Բա Սերժ Սարգսյանը թույլ կտար,որ Ալիևը մոռանա Սումգաիթն ու Բաքվի ջարդերը,Թալիշը ու ապրիլյանը».Վահան Բաբայան

15.02.2020

Կեցցե այն Հայաստանը, որտեղ «զինվորը» վերջին սերնդի ամենագնացով, թիկնազորով է պաշտպանում վարձակալած տունը

19.02.2020

Տեսաք չէ՞՝ վերջում Ալիևը ինչ ասեց, որ իբր 19-րդ դարի սկզբին Երևանի բնակչության մեծ մասը ադրբեջանցիներ են եղել

16.02.2020

«Լուսանկարում երեկ զոհված սպան է՝ Հայկ Ասրյանը, ով ոսկե մեդալով էր ավարտել դպրոցը».Արմեն Աշոտյան

15.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...