Գերթանկարժեք նստարանները` կրկին Երևանում. տարածը ետ են բերում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթի թղթակիցը նկատել է, թե ինչպես են Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները մայրաքաղաքի կենտրոնում տեղադրում «Երեւան» թուջե ձուլվածքով գերթանկարժեք նստարանները:

Հիշեցնենք, այդ նստարանները քաղաքապետարանը հավաքել էր հանրահավաքների օրերին, որպեսզի ցուցարարները դրանք չօգտագործեն փողոց փակելու համար: Նաեւ այդպես փորձել են նստարանները փրկել հնարավոր վնասումներից: Բայց հիմա, փաստորեն, նրանք նույնությամբ ետ են բերում տարածը:

Նստարանների հանդեպ նման ուշադիր վերաբերմունքը պատահական չէ. «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ անգամ գրել է, որ Երեւանի քաղաքապետարանը մեկ նստարանը գնել է մոտ 165 հազար դրամով: Դե, հասկանալի է` նստարաններն ավելի էժան են, պարզապես, քաղաքապետարանն այդպես գումար է աշխատում` ատկատի ճանապարհով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հիշեցնենք, որ, օրինակ, նախորդ տարվա համար քաղաքապետարանը գնել է 500 հատ «Երեւան» թուջե ձուլվածքով նստարան` ծախսելով ավելի քան 82 մլն դրամ: Իսկ այդ նստարանները նրանք գնում են միշտ նույն ընկերությունից`«Նիկոլ Դուման»-ից:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով