Արսեն Թորոսյանը հորդորում է ոլորտում կոռուպցիոն դրսևորումների մասին հայտնել [email protected] էլ-հասցեով

ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը հորդորում է ոլորտում կոռուպցիոն դրսևորումների առկայության դեպքում հայտնել [email protected] էլ-հասցեով: Այս մասին նախարարը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

«Խնդրում եմ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, ովքեր առնչվել են կամ այսուհետ կառնչվեն կոռուպցիոն որևէ դրսևորման հետ առողջապահության նախարարության կամ դրա ենթակայության տակ գտնվող կառույցների կողմից կատարվող գնումների, մրցույթների, լիցենզավորման և տեսչական գործընթացների ժամանակ, հայտնել ինձ դրա մասին [email protected] էլ-հասցեով»,-նշել է Արսեն Թորոսյանը:

Նրա նպատակը ԱՆ թափանցիկ և անխափան աշխատանքի ապահովումն է և դրա նկատմամբ հասարակության վստահության վերականգնումը: Նախարարը խոստացել է դիմումները անձամբ ուսումնասիրելուց հետո փոխանցել իրավապահ մարմիններին

«Քրեական գործ է հարուցվել պոռնոտեսանյութերի արտադրությամբ և տարածմամբ զբաղվող տրանսվեստիտի կողմից մանկապարտեզներ այցելելու մասին ԱԱԾ ուղարկված իմ դիմումի կապակցությամբ».Նարեկ Մալյան

26.05.2020

Երևանում օրգազմի մասին պատմող գրքեր են բաժանել երեխաներին

25.05.2020

«Ստիպված եմ հերթական անգամ հիասթափեցնել Ռուբեն Հայրապետյանին մեղավոր կարգողներին…».Ամրամ Մակինյան

22.05.2020

«Հիմա, էդ դիմակը դրած լայվ ես մտնում, որ ի՞նչ ապացուցես՝ որ ո՞ւղտ չես․․․».Մարգարիտ Եսայանը՝ Փաշինյանին

25.05.2020

Վաղ առավոտյան սպեցնազն անցել է գործի. Սյունիքում տեղի են ունենում զանգվածային ձերբակալություններ.«Փաստինֆո»

24.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով