Արմեն Գրիգորյանը Պատրուշեւի հետ Ադրբեջանին զենքի վաճառքի հարց չի քննարկել

«Ադրբեջանին զենքի վաճառքի հարց ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւի հետ չենք քննարկել, քանի որ այս այցը ճանաչողական էր, բայց առաջիկա հանդիպումների ժամանակ դրան էլ կանդրադառնանք»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի օրերս կայացած նիստին իր մասնակցությանը, ասաց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նա տեղեկացրեց, որ իր գործընկերներն իրեն դրական են վերաբերվել: «Ջերմ զրույց ունեցանք Պատրուշեւի հետ, որը շնորհավորեց ինձ այս պաշտոնում նշանակվելու առթիվ: Անդրադարձել ենք հայ-ռուսական հարաբերություններին եւ դրանց զարգացման հնարավորություններին»: Ինչ վերաբերում է ԱԱԾ-ի վերջին կոռուպցիոն բացահայտումներին, Արմեն Գրիգորյանը նշեց. «Բոլոր կոռուպցիոն գործընթացները պետք է բացահայտել: Մեր մարտավարության մեջ կոռուպցիան դարձնելու ենք անվտանգության խնդիր»:

«Առավոտ »

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով