Արմեն Ամիրյանը վայր է դրել ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի լիազորությունները

Արմեն Ամիրյանը վայր է դրել ՀՀ մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները: Այս մասին Ա1+-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նախարարության մամուլի խոսնակ Ռուզաննա Խաչատրյանը:

Արմեն Ամիրյանը նախարարի պաշտոնում նշանակվել էր 2016թ. սեպտեմբերին: Նա ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի կողմից ապրիլի 23-ին հրաժարականի մասին հայտարարելուց և կառավարության հրաժարականից հետո ստանձնել էր նախարարի պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության ձևավորումը:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ա1+

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով