Աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմ չեմ դավաճանի. Ալիկ Սարգսյան

Загрузка...

Օդանավակայանը փակելով՝ հա՞րց է լուծվում, սա անելու բան չէ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը:

Նա նշեց, որ հարցի լուծման ճանապարհը երկխոսության նստելն է, մինչդեռ ընդգծեց, որ Փաշինյանի կողմից չի տեսնում երկխոսության ցանկություն:

Դիտարկմանը, թե բացառում է արդյոք, որ մեկ շաբաթվա ընթացքում ՀՀԿ-ն պառակտվի, Սարգսյանը նշեց, թե առայժմ հեռանկար չի տեսնում և չի էլ մտածում դրա մասին:

«Ինչ բառ սկսում է «դ» տառով, այսինքն դավաճանություն, ես այդ հարցում չկամ, մոռացեք», — ասաց նա:

Ալիկ Սարգսյանը չցանկացավ նաև գնահատական տալ ՀՀԿ-ական պատգմավոր Ֆելիքս Ցոլակյանի քվեարկությանը, ով երեկ կողմ էր քվեարկել Փաշինյանին:

«Աշխարհի վերջը գա, ես թիմ չեմ դավաճանի, կդնեմ մանդատս, կգնամ տուն, բայց թիմ չեմ դավաճանի», — ասաց նա՝ ընդգծելով, որ շարժումն, այսպես թե այնպես, մի օր պետք է լիներ, քանի որ այն հասունացել էր:

«Առաջարկում եմ թող անհրաժեշտ հետևություն անեն, մի ջնջեք անցյալը, հասկանում եմ երիտասարդությանը, նրանք ոչ միայն մեր ապագան են, այլ՝ ներկան, վատ հետևանքներ կլինեն», — հավելեց նա:

Պատգամավորը մանրամասնեց, որ վատ հետևանքներ ասելով նկատի չունի իշխանության կողմից ճնշումը, պարզապես ինքը մտահոգ է երկրի անվտանգությամբ. «Մի տարեք երկիրը փորձության»:

Aysor.am

«Չեմ ուզում լսել Ձեր բարոյախրատական ճառերը, անիմաստ մամլո ասուլիսները, առավել ևս բանաստեղծությունները».Հասմիկ Պապյան

12.02.2020

Մարդիկ, ովքեր սեփական մորն են փուռը տվել, այսօր երկրի ճակատագիր են որոշում.Հոգեբան. i TV

10.02.2020

Թուրք քարոզիչները հանգիստ ֆռֆռում են Երևանում, սադրիչ տեսանյութեր ձայնագրում

13.02.2020

Ո՞վ է այս մարդը,ո՞ր երկրի ղեկավարն է,և ինչու՞ է բացակայում ՀՀ պետական դրոշը

13.02.2020

Արցախում երկու զինվոր է մահացել

12.02.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Загрузка...