Այսօր նա կդառնար 82 տարեկան

Արամայիս Ադամի Սահակյան ծնվել է 1936, մայիսի 24 ին  Բաշքենդ գյուղում (այժմ՝ Արծվաշեն): Հայ գրող, երգիծաբան, բանաստեղծ, հրապարակախոս։

Ավարտել է Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվական ֆակուլտետը։ Նաև մասնակցել է Մոսկվայի Մաքսիմ Գորկու անվան գրականության ինստիտուտի գրական բարձրագույն դասընթացներին 1967 թ.-ին։ Աշխատել է «Ավանգարդ» թերթում (1960-1965), «Գարուն» գրական ամսագրում (1967-1970), ՀԼԿԵՄ Կենտկոմում (1970-1971), ՀԽՍՀհեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեում (1971-1977)։ 1982-2013 թթ. եղել է «Ոզնի» երգիծական հանդեսի գլխավոր խմբագիրը։

Նրա գրքերն են «Աստղիկներ» (1958), «Սիրո հասակ» (1959), «Մենք միասին ենք» (1964), «Ապրել և սիրել» (1968; այս գրքի համար ստացել է ՀԼԿԵՄ մրցանակ 1970 թվականին), «Երջանիկ եղեք» (1972), «Ես սիրում եմ ձեզ» (1975), «Զվարճալի հարցազրույցներ» (1985), «Ես քո զավակն եմ, Հայաստան» (1986), «Խորհրդավոր խորհրդարան» (1992) և այլն։ Դարձել է համամիութենական երաժշտական մրցույթի դափնեկիր երգերի տեքստերի համար։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ՍՍՀՄ և արտասահմանյան բազմաթիվ լեզուներով։ ԽՍՀՄ փլուզումից հետո Սահակյանը շարունակել է հրատարակել իր «Ոզնի» հանդեսը, նաև աշխատել է Հանրային հեռուստաընկերությունում։ Ընտրվել է նաև ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր։ Բազմաթիվ գրքերի և թարգմանությունների հեղինակ ինչպիսիք են. ՝  Աստղիկներ, Սիրո հասակ, Մենք միասին ենք, Ապրել և սիրել, Երջանիկ եղեք … Պարգևատրվել է ՝ ՀամԼԿԵՄ մրցանակի դափնեկիր (1970, «Ապրել և սիրել» բանաստեղծությունների գրքի, «Անմահությունից մեկ ժամ առաջ» և «Հավերժ երիտասարդ» պոեմների համար): Պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով (2011):

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով