Ալեքսանդր Իսկանդարյանը՝ Վլադիմիր Գասպարյանին և Գեորգի Կուտոյանին պաշտոնից ազատելու առաջարկի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ ոստիկանության պետին և Ազգային անվտանգության ծառայության տնօրենին պաշտոնից ազատելու վերաբերյալ նախագահին ուղղված առաջարկությունը շատ բնական է և տեղավորվում է ներքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Դա շատ նորմալ է, իշխանության գալու պարագայում բնական է, որ առաջինն ուժային կառույցների ղեկավարներին փոխելն է: Դրանից բացի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ազդեցությունը մեծացնելու անհրաժեշտություն կա, հետագայում արդեն՝ խորհրդարանում ավելացնել հենարանը և այլն: Շատ տրամաբանական գործընթաց է, ես այստեղ որևէ տարօրինակ բան չեմ տեսնում»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Վլադիմիր Գասպարյանին՝ ՀՀ ոստիկանության պետի, Գեորգի Կուտոյանին՝ ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատելու մասին՝ ՀՀ նախագահին ուղղված առաջարկությունը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

168.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով