Monthly Archives: Ապրիլի 2018

Երևանում 23-ամյա աղջիկը Lada Priora-ով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 28-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Նոր-Նորքի 8-րդ զանգվածի բնակիչ 23-ամյա Անի Սարգսյանը, Նոր-Նորքի 8-րդ զանգվածի Վիլնյուսի փողոցում՝ «Արծվի» արձանի մոտակայքում թիվ 15 շենքի հարևանությամբ, իր վարած Lada Priora մակնիշի 22 ՏL 151 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,… Կարդալ ավելին »

Հարգելիˊ հայրենակիցներ

Հարգելի´ հայրենակիցներ: Ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության ոստիկանության յուրաքանչյուր ծառայող հուսով է, որ 2018 թվականի մայիսի 1-ին Հայաստանի Հանրապետության օրենսդիր իշխանության մարմնում, սահմանադրության տառին ու ոգուն համապատասխան իր հանգուցալուծումը կստանա ստեղծված ճգնաժամը, և մեր հանրապետությունը կշարունակի ապրել իր խաղաղ բնականոն կյանքով: Ոստիկանությունն օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում անելու է ամեն ինչ… Կարդալ ավելին »

Սեյրան Օհանյանը յր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին ՀՀԿ պատգամավորներին Հարգելի’ պարոնայք, Դուք մեր հայ հերոսական ժողովրդի նույնքան զավակներն եք, որքան Հանրապետության քաղաքների հրապարակներում ծովի պես ծփացող ժողովուրդը: Բաժանված լինելով իրարից տարբեր կուսակցական կրծքանշաններով՝ Մայիսյան եռատոնին ընդառաջ մենք կարող ենք մեր իսկ ձեռքերով մահացու թակարդ պատրաստել մեր փոքրիկ,… Կարդալ ավելին »

Ծառուկյանը սատարելու է Նիկոլ Փաշինյանին որպես թեկնածու (տեսանյութ)

Քիչ առաջ ԱԺ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայտարարեց, որ դաշինքը վարչապետի թեկնածու չի առաջադրելու և սատարելու է Նիկոլ Փաշինյանին: Մանրամասներն տեսանյութում՝

Ի՞նչ Կլինի Եթե ՀՀԿ-ն Բոյկոտի. Վարդան Այվազյան

Սահմանադրական եւ քաղաքական ի՞նչ հետեւանքներ կարող են լինել, եթե ԱԺ ՀՀԿ խմբակցությունը, որը չի առաջադրելու վարչապետի իր նոր թեկնածուին, որոշի չմասնակցել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության քվեարկությանը կամ բոյկոտի։ ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես բոյկոտի իրավունքը քաղաքական փոքրամասնության իրավունքն է, այլ ոչ թե մեծամասնության. «Թեեւ գործնականում նման… Կարդալ ավելին »

Վաղը՝ ժամը 12-ին, փակվում է ամեն ինչ, ինչ-որ կարող է փակվել. Նիկոլ Փաշինյան

Սպիտակում ոգևորությամբ, հրավառությամբ և «Նիկոլ, վարչապետ» բացականչություններով են դիմավորել Նիկոլ Փաշինյանին:  Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ներկայացրել էր վաղվա անելիքները: «Չնայած պրոցեսները ընթանում են մեզ համար բարենպաստ ճանապարհով, վաղը՝ ժամը 12:00-ից, ՀՀ ողջ տարածքով, Երևան մայրաքաղաքում վերսկսում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները: Բոլոր ուսումնական հաստատությունները հայտարարում են դասադուլ, բոլոր ճանապարհները փակվում են: Էն օրը Ալավերդուց… Կարդալ ավելին »

Չենք ուզում, որ մեր երկրում տիրի այս բարձիթողի վիճակը, լկտիությունն ու բացահայտ ցինիզմը. Սամվել Թոփալյան

«Գոյ», Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնների արտիստ, «Խաչագողի հիշատակարանը», «Կյանք ու կռիվ 2», «Հոսանքին հակառակ» ֆիլմերից հայտնի դերասան Սամվել Թոփալյանը այն հայտնիներից է, որոնք միացել են Սերժ Սարգսյանի, ապա Հանրապետական կուսակցության դեմ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժմանը։ Սամվելը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել է քաղաքական ներքին խնդիրներին, Նիկոլ Փաշինյանի կերպարին, նշել, թե որը պետք լինի ժողովրդի… Կարդալ ավելին »

Փուչիկասեր պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀԿ-ական հավերժ երիտասարդ պատգամավոր Կարեն Ավագյանը ներկայացրել է տարեկան հայտարարագիրը : Ըստ այդմ, պատգամավորի դրամական միջոցները կազմել են 41 հազար 500 դոլար եւ 15 մլն 50 հազար դրամ: Անցած տարվա վերջում նրա փոխառությունների գումարը կազմել է ավելի քան 79.5 մլն դրամ: Փուչիկների սիրահար Կարեն Ավագյանը որպես եկամուտ հայտարարագրել է երկու վայրից… Կարդալ ավելին »