Daily Archives: 29.04.2018

Արմեն Սարգսյանի հարցազրույցը BBC News-ին

Հայաստանը ցույց տվեց, որ ունի քաղաքացիական հասարակություն, խիզախ ու հպարտ քաղաքացիներ, ովքեր կարող են արտահայտել իրենց կարծիքը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ BBC News-ին տված իր հարցազրույցում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ անկախ նրանից, թե Հայաստանում ներքաղաքական ինչ գործընթացներ են տեղի ունենում, դա հեղափոխություն է, թե ոչ, կարևորն այն է, որ երկրում գոյություն ունեն իրենց ձայնը… Կարդալ ավելին »

Ոստիկաններն ու քննիչները պարզել են Հրազդան կիրճում՝ «Ֆլորենսիա» ռեստորանի հարևանությամբ, Հրազդան գետի ափին գանգուղեղային վնասվածքով հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ հսկայածավալ աշխատանքների արդյունքում կարողացել են պարզել ապրիլի 26-ին Երևանի Հրազդան կիրճում գտնվող «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհի ՝ Հրազդան գետի ափին հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ… Կարդալ ավելին »

Նիկոլ Փաշինյանը՝ մարտի 1-ի ոճրագործության բացահայտման մասին

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե վարչապետ դառնալուց հետո պատրաստվո՞ւմ է ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնել, ասաց, որ ընդհանուր քաղաքական կոնտեքստն է այսպիսին. «Այստեղ խնդիրն ուղիների և ժամկետների մասին է, որովհետև քաղաքական դաշտից տարբեր մտահոգություններ են հնչում, որ եթե մենք իսկապես ուզում ենք ազատ, արդար ընտրություններ անել, պետք է ամեն ինչ անենք հավասար պայմաններ… Կարդալ ավելին »

«Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ուսխորհուրդը դուրս է գալիս ՀՀԿ-ից»

Սերոբ Խաչատրյանի գրառումը. «Այսօր հայտարարություն եղավ, որ Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի ուսխորհուրդը դուրս է գալիս ՀՀԿ-ից։ Սա երևի բարձրագույն կրթության համաշխարհային պատմության մեջ ունիկալ հայտարարություն է։ Կա աշխարհում մեկ այլ երկիր, որտեղ ուսանողների շահերի պաշտպանությանը կոչված օղակը մտել ու հիմա էլ դուրս է գալիս իշխող կուսակցության կազմից։ Գոնե արվեստի բուհի ուսխորհրդում մի փոքր ազատություն լիներ»։

Մանրամասներ Փաշինյան-Բաղդասարյան հանդիպումից

Քիչ առաջ Ազգային ժողովում ավարտվել է «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի առանձնազրույցը. մինչ այդ Ելք խմբակցության անդամները հանդիպել են ՌԴ Պետդումայի պատգամավորների հետ: Բաղդասարյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանը նշեց, թե կարևորը համերաշխության մթնոլորտի կայացումն է: «Կանխատրամադրվածությունն այնպիսին է, որ մայիսի 1-ին ընտրվի վարչապետ: Ինձ… Կարդալ ավելին »

Արման Թաթոյանը մտահոգիչ է համարում պատգամավորների անձնական հեռախոսահամարների հրապարակումները

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը, արձանագրելով որ սոցիալական ցանցերում «ատելության խոսքն ու անհանդուրժողականությունն աճի միտում են դրսևորում» բոլոր լրատվամիջոցներին հորդորում է անհապաղ հեռացնել անհանդուրժողականություն կամ ատելություն քարոզող կամ բռնության կոչ պարունակող ցանկացած մեկնաբանություն՝ անկախ նրանից դրանք արվում են առերևույթ կեղծ, թե իրական օգտատիրոջ կողմից: «Հորդորում ենք նաև ավելի մեծ ուշադրություն դարձնել տարածվող լուրերի ստուգվածությանը, ինչպես նաև… Կարդալ ավելին »