Daily Archives: 26.04.2018

ՀՅԴ-ն թռել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եթե սովորական օրերին ԱԺ-ում հատուկենտ ՀՀԿ-ականների կարելի էր հանդիպել, ապա երեկ, ընդհակառակը, ՀՀԿ-ականները տեղում էին գրեթե ողջ կազմով, բայց մյուս խմբակցություններից չկար որեւէ պատգամավոր: Ընդ որում, խոսքը ոչ միայն պատգամավորների, այլ նաեւ նրանց օգնականների մասին է: Աշխատակազմի անդամները, փորձագետները խորհրդարան չեն գալիս: Երեկ ամբողջ օրն Ազգային ժողովում անընդհատ անհանգիստ ելումուտ էին… Կարդալ ավելին »

ՃՏՊ Գավառ-Նորատուս ավտոճանապարհին. տուժածներ չկան

Ապրիլի 25-ին, ժամը 23:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Նորատուս հատվածի 2-րդ կմ-ին «Mercedes ML320 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ավտոմեքենան (վարորդը՝ Ծ. Խ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում` Ապրիլի  26-ին առանձին շրջաններում, 27-30-ը՝ կեսօրից հետո, շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 26-ին կբարձրանա 3-4 աստիճանով: Երևան քաղաքում` Ապրիլի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 27-30-ը՝ կեսօրից հետո, սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Երևան քաղաքի… Կարդալ ավելին »