Daily Archives: 26.04.2018

Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրեց բանակցությունների (տեսանյութ)

Հանրահավաքից հետո մեկնարկեց երթ Երևանի փողոցներով: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ քայլելու են Ամիրյան, Մաշտոցի պողոտա, Բաղրամյան, Պռոշյան, Պարոնյան, Լուսավորիչ, Իտալիայի փողոցով և կրկին հավաքվելու Հանրապետության հրապարակում, որտեղ համերգ է տեղի ունենալու: Նիկոլ Փաշինյանը Կարեն Կարապետյանին հրավիրեց բանակցությունների և լրատվամիջոցների համար բաց քննարկման պայման դրեց: Երևանի Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ իր ելույթում Նիկոլ Փաշինյանն ընդգծեց,… Կարդալ ավելին »

Փաշինյանը կզբաղվի անհամար ավտոմեքենաների եւ տհաճ վարքի տեր վարորդների հարցով

Տեղեկացրել էինք, որ փակ համարով մեքենայով ցուցարարի կողմից վրաերթի ենթարկված 1-ամյա երեխան մահացել է: Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ լրջորեն կզբաղվի անհամար ավտոմեքենաների եւ տհաճ վարքի տեր վարորդների հարցով:   Asekose.am

Փակ համարով մեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկված 1-ամյա երեխան մահացել է

«Ընկերուհուս 1 տարեկան տղան, որին ինքը տարիներով սպասել էր, հիվանդանոցում քիչ առաջ մահացավ։ Ինքն ու ամուսինն էլ ծանր վիճակում հիվանդանոցում պառկած են։ Ամսի 24 ին համարները փակած ավտոյով անասունը խփել փախել էր։ Մի հատ համարները փակած, կանոնները խախտող սուտի հեղափոխական տականք եմ տեսել, քարով խփելու եմ ավտոյին, զգուշացնում եմ։ Էն երեխեքը ձեր համար դուրս չեկան… Կարդալ ավելին »

Աշոտյանն էլ թռավ. համացանցում հայտվել է Արմեն Աշոտյանի՝ ինքնաթիռում արված լուսանկարը

Համացանցում հայտնվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի՝ ինքնաթիռում մյուս մեկնողների կողմից արված լուսանկարը: Շատ համացանցային օգտատատեր տվյալ լուսանկարը մեկնաբանալ են հետևյալ ձևով. «Աշոտյանն էլ թռավ»: Հավելենք, որ օրեր առաջ Հայաստանից ԱՄՆ է մեկնել Սեյրան Սարոյանը, ինչպես նաև տեղեկությունների համաձայն՝ երկրում չէ նաև Առաքել Մովսիսյանը՝ Շմայսը:   Asekose.am  

Առանց համարանիշերի մի քանի ավտոմեքենա տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք

Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում մասնավորապես նշում է. «Անցած գիշեր կատարած ծառայության ընթացքում Ճանապարհային ոստիկանությունը մայրաքաղաքում հայտնաբերել եւ հատուկ պահպանվող տարածք է տեղափոխել առանց հաշվառման համարանիշերի երթեւեկող 18 ավտոմեքենա, որոնց վարորդների նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Միջոցառումները շարունակվում են։ Վարորդներին կոչ ենք անում պահպանել… Կարդալ ավելին »

Առնետավազքը ՀՀԿ-ից սկսվել է. Armlur.am

«Հին Էրիվան» ռեստորանի սեփականատեր, Սերժ Սարգսյանի եղբոր մտերիմ և սանիկ Մանվել Տեր-Առաքելյանը, կարծես, փորձում է փրկվել խորտակվող նավից: Մանավորապես, նա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքների ժամանակ իր ֆեյսբուքյան էջում սկսել է ակտիվանալ: Գործարարը հայտարարել է. ««Հին Էրիվանի» ամբողջ անձնակազմը բոլորիդ հետ միասին սրտանց տոնում է Թավշյա Հեղափոխությունը…»: Մինչդեռ այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականով հպարտացող Մանվել Տեր-Առաքելյանը… Կարդալ ավելին »

Օլիգարխիայի սիրտը դող է ընկել. բիզնեսները վտանգի տակ են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայկական օլիգարխիայի սիրտը դող է ընկել, չգիտեն ինչ անել՝ մնալ, գնալ, ում կողմն անցնել, երկրում անկայուն վիճակ է, իրենց բիզնեսները վտանգի տակ են: Մեր տեղեկություններով, սոցցանցերում սկսված ակցիան՝ չօգտվել օլիգարխների խանութներից, հիվանդանոցներից եւ այլն, արդեն օգուտ է տվել: Հայտնի օլիգարխներից մեկի սուպերմարկետի աշխատողները բողոքում էին, որ այս օրերին առեւտուրը քիչ է:… Կարդալ ավելին »

Կապիտալը հեռանում է Հայաստանից. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ լուրեր են հասնում, որ կապիտալը սկսել է արտահոսել Հայաստանից։ Տարբեր գործարարներ, ներդրումներ անելու ծրագրեր ունեցող անձինք այս օրերին կա՛մ սառեցնում են իրենց ներդրումները, կա՛մ արագ ռեստրուկտուրիզացիա անում, որ գույքն ու բիզնեսը վաճառեն եւ երկրից հանեն իրենց կապիտալը։ Նրանք մտավախություն ունեն, որ այս անկայուն վիճակը կարող է երկար շարունակվել, եւ նոր… Կարդալ ավելին »

Ինչո՞ւ է կառավարությունը կեղծել ԱՄՆ դեսպանի խոսքը. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ կառավարության կայքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարության բավական կասկածելի տեքստ էր հայտնվել, որտեղ իբր ԱՄՆ դեսպանն ասել էր. «Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության… Կարդալ ավելին »