Daily Archives: 24.04.2018

Կարեն Կարապետյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն այսօր Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Կարեն Կարապետյանը ծաղկեպսակ է դրել հուշակոթողին, ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի ուղերձը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ

Սիրելի՛ հայրենակիցներ, Այսօր ապրիլի 24-ն է` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, երբ ողջ հայությունը՝ Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, գլուխ է խոնարհում 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակի առջև։ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցածը ծանրագույն ողբերգություն էր ոչ միայն ցեղասպանությունը վերապրածների, այլև հայ ժողովրդի բոլոր հատվածների համար: Ցեղասպանությունը փոխեց մեր ժողովրդի ճակատագիրը և ստիպեց մեզ բազմաթիվ… Կարդալ ավելին »

Ժիրայր Սէֆիլյանի և Սասնա Ծռերի ողջույնի խոսքը հաղթական ժողովրդին

Սիրելի հայրենակիցնե՛ր, Հայաստանցինե՛ր և արտերկրահայե՛րԱնհուն հպարտությամբ ու հիացմունքով ողջունում ենք համազգային հաղթանակը, որ դուք տարաք Քաղաքացիական Սարդարապատում։ Դուք ապացուցեցիք, որ Հայ մարդը, Հայաստանի Քաղաքացին ազատ է, արժանապատիվ և արի։ Առանձին ջերմությամբ ու սիրով ողջունում ենք երիտասարդներին, որ դարձան պայքարի առաջամարտիկն ու շարժիչ ուժը՝ բերելով ապագայի մշակույթը և ազգային իղձերի կատարման ու մարդկային երջանկության երաշխավորման հավատ… Կարդալ ավելին »

Գրոսմայստերի պարտությունը

Ես այսօր Քարվաճառի սարերում էի։ Զանգ ստացա․ «վարչապետը հրաժարական տվեց»։ Փորձեմ պարզ ու հակիրճ սահմանել, թե քաղաքական ինչ տեքստեր կարդացի ես այդ երեք բառերի տակ։ Ա). Սերժ Սարգսյանը զիջեց շախմատային պարտիան։ Գրոսմայստերը պարտվեց, բայց ոչ թե որովհետև ծերացել է, այլ որովհետև աշխարհն է արագ փոխվել։ Այս անգամ նա խաղում էր ինչպես միշտ՝ չնկատելով, որ դիմացինը… Կարդալ ավելին »

Այսօր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Բազմահազար մարդիկ՝ Հայաստանից, Լեռնային Ղարաբաղից, Սփյուռքից, օտարերկրյա հյուրեր այսօր Երևանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկևկես միլիոն հայերի հիշատակին: Օսմանյան Թուրքիայում հայերի դեմ իրականացված ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներ են նախատեսված արտերկրում` Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների, Սփյուռքի… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանի Հրաժարականը

Սիրելի՛ հայրենակիցներ, Դիմում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու իմ սիրելի երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, դիմում եմ փողոցներում «Մերժիր Սերժին» կոչով օր ու գիշեր կանգնածներին և փակ փողոցներով այս օրերին դժվարությամբ աշխատավայր հասնող և իրենց պարտքն անտրտում իրականացողներին, դիմում եմ ուղիղ եթերի առաջ օրերով գամվածներին և օր ու գիշեր հասարակական անվտանգությունը տղամարդու պես ապահովողներին,… Կարդալ ավելին »

Էջմիածնում սպանել են Մանվել Գրիգորյանի թիմակցին. «Հետք»

«Հետք»–ի փոխանցմամբ՝ երեկ երեկոյան Էջմիածնի հիվանդանոցի բակում հավաքվել էին պատգամավոր Մանվել Գրիգորյանի կողմնակիցներին պատկանող մեծ թվով ավտոմեքենաներ: Ինչպես տեղեկացրին հիվանդանոցի ընդունարանից, այսօր ժամը 18.55 րոպեին կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք նախնական ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 46-ամյա Նվեր Հովհաննիսյանը: Կենսաբանական մահն արձանագրվել է ժամը 21։45 րոպեին: Իսկ վիրաբուժական բաժանմունքից ասացին, որ հիվանդը եղել է ծանր… Կարդալ ավելին »