Ամենօրյա արխիվներ: 22.04.2018

ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՄԱՅՐԸ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ Է. Հրապարակ

Սերժ Սարգսյանի մայրն այս օրերին գտնվում է հիվանդանոցում։ Առողջական խնդիրների պատճառով նրան տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։ Այդ պատճառով, ելնելով Երևանում ստեղծված իրավիճակից, ոստիկանները հսկողության տակ են վերցրել «Նաիրի» բժշկական կենտրոնը, քանի դեռ Սարգսյանի մայրը գտնվում է այնտեղ։ Մենք տեղեկացանք, որ բազմահազարանոց բողոքի ցույցերի ներքո վարչապետ դարձած Սերժ Սարգսյանի մայրը բնավ էլ ոգևորված չէ որդու… Կարդալ ավելին »

Նելլի Դուրյանի ֆեյսբուքյան գրառումը

Մայրաքաղաքի որոշ հատվածներում, որտեղ ոստիկանությունը անօրինական հավաքների դադարեցմանն ուղղված գործողություններ է իրականացնում, նկատվում է մի անտրամաբանական ու վտանգավոր երևույթ. որոշ քաղաքացիներ հավաքի վայրում են հայտնվում մանկահասակ երեխաների հետ: Կոչ ենք անում ձեռնպահ մնալ նման անխելամիտ քայլերից, չվտանգել երեխաներին, նրանց չդնել այնպիսի վիճակի մեջ, երբ մանկական վախը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ: Դիմում ենք մայրերին` առաջնորդվեք… Կարդալ ավելին »

Չի կարելի մասնատել հասարակությունը. Արմեն Սարգսյան

Սիրելի՛ հայրենակիցներ, Մեր երկրում ընթացող զարգացումները հասել են վտանգավոր սահմանագծի, որոնք կարող են հանգեցնել անդառնալի հետեւանքների։ Ցավոք սրտի, հակառակ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, բանակցություններն ընդհատվեցին, այն դեպքում, երբ դրանք կարող էին հանգեցնել իրավիճակի լիցքաթափման եւ լարվածության թուլացման: Այնուամենայնիվ, պետք է հրաժարվել ապակառուցողական կեցվածքից եւ պահվածքից, որը կարող է խարխլել երկրի կայունությունը, եւ շարունակել երկխոսելու հնարավորություններ… Կարդալ ավելին »

Էռնա Յուզբաշյանը և Մկրտիչ Արզումանյան հրաժարվեցին իրենց տրված Վաստակավոր արտիստի կոչումից

Երգչուհի Էռնա Յուզբաշյանը հրաժարվում է Վաստակավոր արտիստի կոչումից։ «Ես կարծում եմ, որ  իմ երկրի երջանկությունը եւ բարգավաճումը ամենակարեւորն է  բոլոր մեդալներից եւ պարգեւներից։ Ես հրաժարվում եմ վաստակավոր արտիստի կոչումից»,- գրել է նա Ֆեյսբուքյան իր էջում։ 2015 թվականին Էռնա Յուզբաշյանը արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման: Դերասան Մկրտիչ Արզումանյանը հրաժարվել է կոչումից։ Նա ֆեյսբուքում գրել է. «Անընդունելի եմ… Կարդալ ավելին »

Ստեփան Գրիգորյանին ազատ արձակեցին. ՄԻՊ

17.45     Քիչ առաջ Ստեփան Գրիգորյանին ազատ արձակեցին ։ 15.55 ՄԻՊ գրասենյակի հայտարարությունը Ներկայացվել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանին անհապաղ ազատ արձակելու պահանջ: Մարդու իրավունքների պաշտպանն անձամբ կապի մեջ   է Ստեփան Գրիգորյանի որդու հետ: Ոստիկանության բաժնում նրան այցելել են նաև Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները: 13.20 Ոստիկանները տարան Ստեփան Գրիգորյանին Բերման է… Կարդալ ավելին »

Վանաձորում ոստիկաները բերման են ենթարկել խաղաղ երթի 2 մասնակիցների (տեսանյութ)

Հայքի հրապարակից խաղաղ ցույցի մասնակիցները երթով շարժվել են դեպի Մյասնիկյան փողոց, վանկարկումներով ու “Միացե՛ք” կոչերով: Ճանապարհին երթի մասնակիցները հանդիպել են ոստիկանների դիմադրությանը: Արդյունքում՝ բերման են ենթարկվել երթի 2 մասնակիցների:   «Ա1+»

Արցախի ՊՆ-ն տեսանյութ է տարածել (տեսանյութ)

Արցախի ՊՆ հաղորդագրությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, շփման գծում իր սադրանքները քողարկելու նպատակով, ապրիլի 22-ին տարածել է հաղորդագրություն, որում Արցախի պաշտպանության նախարարության կողմից՝ առաջնագծում տիրող լարված իրադրության մասին ապրիլի 21-ին տարածած տեղեկատվությունը որակել է կեղծ և զանգվածային հուզումներից հանրության ուշադրությունը շեղող: Այս  գործելաոճը լիովին սպասելի էր ու ամբողջովին տեղավորվում է Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարության որդեգրած  մարտավարության մեջ:… Կարդալ ավելին »

ՀՀ ԱԱԾ Մամլո Հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության Վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը մեկ անգամ ևս արձանագրում է, որ վերջին օրերին հանրապետությունում անհանդուրժողականության և սահմանադրական կարգի հիմունքների դեմ ուղղված ոտնձգությունների ակտիվացման պայմաններում տարբեր անձանց և խմբավորումների կողմից շարունակվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգությանը սպառնացող նոր հանցագործությունների ծրագրմանն ուղղված կազմակերպչական գործունեությունը։ Ազգային անվտանգության ծառայությունը կրկին զգուշացնում է, որ ստեղծված իրավիճակից օգտվելու ակնկալիքներ… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանը հրաժարվեց շարունակել բանակցությունները և հեռացավ

Վարչապետ Սերժ Սարգսյանը հրաժարվեց շարունակել ընդդիմադիր ցուցարարներին առաջնորդող «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական կուսակցություն» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունները և հեռացավ «Մարիոթ» հյուրանոցից: «Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու, և ես այլևս ցանկություն չունեմ Ձեզ հետ շարունակելու խոսակցությունը: Եթե Դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում՝ ցտեսություն», — հայտարարեց Սերժ Սարգսյանը, այն բանից… Կարդալ ավելին »