Daily Archives: 21.04.2018

ՀՀ Ոստիկանությունը Հայտարարում է

Ապրիլի 20-ի առավոտից Երևանում ապօրինի հավաքի կազմակերպչի կոչով հավաքի մասնակիցների կողմից շարունակվում են հակաիրավական տարատեսակ գործողությունները, որոնք լրջորեն խաթարել են մայրաքաղաքի բնականոն կենսագործունեությունը, խախտել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կազմակերպությունների բնականոն գործունեությունն ու օրինական շահերը: Այդ գործողությունները, չնայած կազմակերպիչների կողմից արվող արտաքուստ «խաղաղության» և «հանդարտության» կոչերին՝ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ձևավորել և խորացրել են հասարակական տարբեր խմբերի,… Կարդալ ավելին »

Սերժ Սարգսյանի կոչը Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն ապրիլի 21-ին հայտարարություն է արել ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը: Հայտարարության մեջ ասվում է. «Անցած շաբաթվա ընթացքում մայրաքաղաք Երևանում տեղի են ունեցել մի շարք ցույցեր և երթեր: Խաղաղ ցույցեր և երթեր անցկացնելու իրավունք ունի մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Իշխանությունները հարգել են այդ իրավունքը և շարունակելու… Կարդալ ավելին »

Արսինե Խանջյանը Բեռլինում ՝ մասնակցում է բողոքի ակցիային

Բեռլինում բողոքի ակցիա է ընթանում Հայաստանի դեսպանատան դիմաց։ Բողոքի ակցիային մասնակցում է կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը: «Մենք այսօր հավաքված ենք՝ ասելու համար, որ Հայաստանի երիտասարդությունը, Հայաստանի ժողովուրդը, տատիկները, պապիկները, որ գալիս են գյուղերից, քաղաքներից, Հայաստանի բոլոր կողմերից և գրավում են ճամփաները, կառավարական շենքերը, ուղիները, իրենց իրավունքի մեջ են, և մենք գիտենք, որ այս հանդարտ շարժումը… Կարդալ ավելին »

«Նիկոլ, դու պարտավոր ես հասկանալ դա, քանի դեռ անթույլատրելիի սահմանը վերջնականապես հատված չէ». Սամվել Ֆարմանյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ստեղծված իրավիճակը չափազանց մտահոգիչ է։ Քաղաքական հարթակում ռացիոնալ ու ազնիվ քննարկումներն ու լուծումները մեր ազգային-պետական շահերի տեսանկյունից այլընտրանք չունեն, ինչի մասին եղել են հայտարարություններ։ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է դատել սառնասրտորեն, չկտրվել իրականությունից, իրեն դուրս դնել քաղաքական նշմարվող փակուղուց և առաջնորդվել բացառապես պետականության հարատև… Կարդալ ավելին »

ԱԱԾ-ն Ահաբեկչություն է կանխել

Հայաստանի Հանրապետության Վարչապետին առընթեր ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ Սահմանադրության, օրենքների, իրավական ակտերի և միջազգային պայմանագրերի հիման վրա կոչված լինելով ներքին և արտաքին սպառնալիքներից ապահովել անձի, հասարակության և պետության անվտանգությունը, երկրի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանադրական կարգը, տնտեսության բնականոն զարգացումը, հասարակության նյութական և հոգևոր արժեքների, քաղաքացիների իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, հանրապետությունում օպերատիվ իրավիճակի վերլուծության արդյունքում արձանագրում է… Կարդալ ավելին »

ՀԱՎԱՔԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՈՐՈՇՈՒՄ

2018թ. ապրիլի 19-ից սկսած Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում կազմակերպում է հավաքներ, որոնց մասին օրենքով սահմանված կարգով չի իրազեկել լիազոր մարմնին, հետևաբար, դրանց վերաբերյալ համապատասխան որոշումներ չեն կայացվել: Անօրինական հավաքների, այդ թվում՝ երթերի ընթացքում Նիկոլ Փաշինյանը և նրա կողմից հրահանգվող անձինք պարբերաբար և կոպտորեն խախտում են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի մի շարք դրույթներ: Մասնավորապես, իրավասու մարմիններին պատշաճ… Կարդալ ավելին »

Հայտարարություն

Ոստիկանության ներկայացուցիչը Երևան քաղաքի Նորքի 7-րդ զանգվածում հավաք իրականացնող Ն.Փաշինյանին ներկայացրել է հավաքը դադարեցնելու մասին պահանջ: Ն.Փաշինյանը Ոստիկանության պահանջի մասին տեղեկացրել է հավաքի մասնակիցներին: «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ հավաքի մասնակիցը պարտավոր է հավաքը դադարեցնելուն պես անհապաղ հեռանալ հավաքի վայրից: Օրենքի նշված պահանջը հավաքի կազմակերպչի և մասնակիցների կողմից… Կարդալ ավելին »

Իրավիճակն իսկապես լարված է, և իշխանությունը պետք է առաջարկի քաղաքական լուծում. Նաիրա Զոհրաբյան

Armlur.am-ը Հանրապետությունում տեղի ունեցող զանգվածային ցույցերի շուրջ զրուցել է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ: -Տիկի՛ն Զոհրաբյան, ՀՅԴ-ն հանդես է եկել առաջարկով՝ կոչ անելով Արմեն Սարգսյանի հովանու ներքո սկսել երկխոսություն երկու կողմերի միջև: Ինչպե՞ս եք դրան վերաբերվում: -Երբևէ դեմ չեկ եղել երկխոսությանը և դա կարևորել եմ, սակայն, անկեղծ ասած, չեմ հասկանում, թե որն է… Կարդալ ավելին »

Լրագրող Տիրայր Մուրադյանը ճանաչվել է տուժող.ՔԿ

ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ լրագրող  Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Լրագրողը ճանաչվել է տուժող։ Ըստ քրեական գործի տվյալների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանը ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր աշխատանքն է կատարել Երևան քաղաքի… Կարդալ ավելին »