Daily Archives: 18.04.2018

ԱԱԾ Մամլո Հաղորդագրություն

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների  և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի ապրիլի 18-ին վնասազերծել է ՀՀ քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբ, որը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի շարք քաղաքացիների բանկային հաշիվներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար: Նշված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք… Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը

ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել «Շանթ» հեռուստաընկերությանը: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցը դիտեք վաղը՝ ապրիլի 19-ին, ժամը 22-ի «Հորիզոնի» գլխավոր թողարկման ընթացքում: Արամ Աբրահամյանի հետ զրույցում վարչապետն անդրադարձել է հարցերի բավական լայն շրջանակի, այդ թվում՝ քաղաքական վերջին զարգացումներին:

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Հարգելի լրագրողներ

Հարգելի լրագրողներ, Նիկոլ Փաշինյանի կողմից կազմակերպվող հավաքի վայրերում Ոստիկանությունը իրականացնում է հասարակական կարգի խախտումները կասեցնող գործողություններ: Ոստիկանությունը խնդրում է Ձեզ հավաքի վայրից պահպանել ողջամիտ հեռավորություն՝ Ոստիկանության ծառայական պարտականությունների կատարմանը չխոչընդոտելու համար: Ոստիկանության խնդրանքը հարգելու դեպքում Ձեր և Ձեր գույքի անվտանգությունը հնարավորինս կլինի երաշխավորված:

Վարույթ են ընդունվել անօրինական հավաքների և զանգվածային անկարգությունների փաստերով հարուցված ևս երեք քրեական գործեր

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ են ընդունվել ՀՀ գլխավոր դատախազությունում և ՀՀ ոստիկանությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 2251-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված ևս երեք քրեական գործեր: Այսպես, քրեական գործերից մեկի նյութերով պարզվել է, որ 2018թ. ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ պատգամավորների և այլ անձանց կողմից կազմակերպված հավաքի մասնակիցները, խախտելով «Հավաքների… Կարդալ ավելին »

92 տարեկանում մահացել է Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը

92 տարեկանում մահացել է Միացյալ Նահանգների նախկին առաջին տիկին Բարբարա Բուշը,- այս մասին լրատվությունը տարածել է  BBC-ին: Մամուլի լրատվությամբ, Բարբարա Բուշը ուներ առողջության հետ կապված խնդիրներ, սակայն վերջին ժամանակաշրջանում նա հրաժարվել էր բուժում անցնելուց: Բարբարա Բուշը ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ H.W. Բուշի հետ ապրել է 73 տարի: Նա ԱՄՆ-ի 43-րդ նախագահ Ջորջ W. Բուշի մայրն էր,… Կարդալ ավելին »

Գյումրեցիները դուրս են եկել փողոց. «Ա1+»

Այսօր առավոտյան գյումրեցիները կրկին հավաքվել են Թատերական հրապարակում, բարձրացնելու իրենց բողոքի ձայնը՝ ի աջակցությունը Իմ Քայլը արշավի: Ակցիայի մասնակիցների մեջ կան նաեւ դպրոցականներ: Ոստիկանությունն ուժեր է կենտրոնացրել հրապարակի տարածքում եւ հորդորում է փողոցը չփակել:

Բռնություն է գործադրվել Factor TV -ի գլխավոր խմբագրի և օպերատորի նկատմամբ

Հայտնում ենք, որ այսօր 23.00-23:40-ի ընթացքում Մաշտոց-Թումանյան խաչմերուկի մոտակայքում բռնկված անկարգությունները լուսաբանելիս սադրիչները հարձակվել են Factor TV -ի գլխավոր խմբագրի և օպերատորի վրա, մի քանի կողմից փորձել բռնության ենթարկել, պոկել լրագրողի տարբերանշանը, հարվածել և վնասել տեխնիկան: Ակնհայտորեն այս պահվածքը բնորոշ չէր ցուցարարներին, որոնք լրագրողներին նկատմամբ mիշտ հարգանք են ցուցաբերել: Խստորեն դատապարտում ենք լրագրողների նկատմամբ բռնության… Կարդալ ավելին »

ԱՄՆ պետքարտուղարության արձագանքը ՝երեւանյան դեպքերի մասին

ԱՄՆ-ի պետքարտուղարությունը պաշտոնապես արձագանքել է Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ: Պետքարտուղարության արձագանքի մեջ մասնավորապես նշված է. «Մենք նկատել ենք, որ Երևանում և Հայաստանի այլ քաղաքներում ընթանում են զգալի քանակությամբ բողոքի ցույցեր: Հայաստանի հազարավոր քաղաքացիներ դուրս են եկել փողոցներ՝ իրականացնելու իրենց ազատ կամաարտահայտման և հավաքներ իրականացնելու իրավունքը: Մենք մոտիկից հետևում ենք Երևանի կենտրոնում և Հայաստանի… Կարդալ ավելին »

Human Rights Watch-ի կոչը ՀՀ իշխանություններին

Ամերիկայի Ձայն-ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում Human Rights Watch մարդու իրավունքների միջազգային կազմակերպության Հարավային Կովկասի գծով տնօրեն Գիորգի Գոգիան անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին: «Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կամակերպությունը ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զրագացումներին և բողոքի ցույցերին: Ցավոք սրտի, Հայաստանը ունի ազատ հավաքների և խաղաղ ցուցարարների բողոքի ցույցերը խոչընդոտելու և ցուցարարների… Կարդալ ավելին »