Daily Archives: 17.04.2018

Ականի պայթյունից զինծառայող է մահացել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ ապրիլի 17-ին, դժբախտ դեպք է տեղի ունեցել Արցախի Հանրապետությունում: Ականի պայթյունից մահացու վիրավորում է ստացել զինծառայող Ռուսլան Զորիկի Մանուկյանը: SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ վերջինս բանակ էր զորակոչվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի զինվորական կոմիսարիատի կողմից: Նա Ստեփանավանի բնակիչ էր:  

ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ է ստացվել

2018թ. ապրիլի 17-ին, ժամը 12:36-ին ՀՀ ոստիկանության թեժ գծին ահազանգ է ստացվել, որ`  «ՀՀ Ազգային ժողովում պայթուցիկ նյութ է տեղադրված»: ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ահաբեկչության մասին տրված ահազանգը կեղծ է, այն կատարվել է արտասահմանում գործող հեռախոսահամարից` Բաքու քաղաքում 1984թ. ծնված, վերջին 8 տարում Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում մշտապես… Կարդալ ավելին »

77 կողմ, 17 դեմ ձայներով Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ապրիլի 17-ին հրամանագիր է ստորագրել Սերժ Սարգսյանին ՀՀ վարչապետ նշանակելու մասին: «Հիմք ընդունելով Ազգային ժողովի 2018 թվականի ապրիլի 17-ի՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրելու վերաբերյալ ԱԺՈ-10-Ա որոշումը՝ Սահմանադրության 149-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ նշանակել վարչապետ»,- նշված է հրամանագրում: Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ է ընտրվել Ազգային ժողովի նիստում ապրիլի 17-ին՝ 77… Կարդալ ավելին »

Հայտարարություն

Ինչպես արդեն ավելի վաղ հայտարարվել է, ՀՀ ոստիկանությունը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով 16.04.2018թ. որոշում է կայացրել ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կազմակերպած հավաքը դադարեցնելու մասին: Օրենքի պահանջով այսօր առավոտյան ոստիկանության աշխատակիցների կողմից Նիկոլ Փաշինյանը տեղեկացվել է հիշյալ որոշման մասին: Հավաքի կազմակերպիչը անտեսել է նշված որոշման պահանջները, չի կատարել օրենքով հավաքի… Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանի ելույթը

Ազգային ժողովի հարգարժա՛ն նախագահ, Հարգելի՛ պատգամավորներ, Նախ եւ առաջ շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետական կուսակցությանը եւ Հայ Յեղափոխական դաշնակցությանը Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում իմ թեկնածությունն առաջադրելու եւ պաշտպանելու համար: Շնորհակալ եմ փաստարկված քննարկումների այս տարողունակ ու շատ օգտակար գործընթացի համար, որ միասին մենք անցանք նախորդ ամիսների ընթացքում: Հարգելի՛ պատգամավորներ, Երկուսուկես տարի առաջ այս դահլիճն առավել քան… Կարդալ ավելին »

«Հայտարարում եմ թավշյա հեղափոխության մեկնարկը». Նիկոլ Փաշինյան

Հայաստանում հաստատված է հեղափոխական իրավիճակ, և ես հիմա այստեղ հայտարարում եմ ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխության մեկնարկը: Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Ազգային ժողովում արդեն իսկ սկսվել է այդ «խամաճիկային նիստը», իսկ հանրապետության տարբեր քաղաքներում բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունենում: «Գյումրիում հազարավոր մարդիկ… Կարդալ ավելին »

Զանգվածային անկարգություններ Երևանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վերջին օրերին Երևանում տեղի ունեցող զանգվածային միջոցառումների կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225 (Զանգվածային անկարգությունները) և 225.1 (Օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը և անցկացնելը) հոդվածների հատկանիշներով հարուցված քրեական գործով ձեռք են բերվել տեսագրություններ, որոնցում ակնհայտ երևում է, թե հավաքի մասնակիցները ինչպես չեն ենթարկվում ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, բռնություն են գործադրում նրանց նկատմամբ, արգելափակոցներ, քարեր և այլ… Կարդալ ավելին »