Daily Archives: 15.04.2018

Ճանապարհային ոստիկանությունը բռնի հավաքագրում է էվակուատորները՝ վաղը փողոցները փակող մեքենաները տանելու համար

Նիկոլ Փաշինյանն այսօր հանրահավաքի ընթացքում կոչ արեց վաղն առավոտ 08:15-ից փակել փողոցներն ու կամուրջները: Ասում են, թե նրա այդ կոչից հետո ոստիկանությունն այցելում է էվակուատոր ունեցողներին ու բռնի կերպով հավաքագրում նրանց էվակուատորները: Նպատակն այն է, որ վաղը էվակուատորով տուգանային հրապարակ տանեն բոլոր այն մեքենաները, որոնք Փաշինյանի կոչով կփակեն փողոցները: Mamul.am

Փաշինյանի ծառայողական ավտոմեքենան օգտագործվում է ցույցերում (Լուսանկարներ). Aysor.am

ԱԺ պատգամավոր, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին սպասարկող ծառայողական մեքենան ներգրավված է Երևանում անցկացվող բողոքի ակցիաներում: Ի դեպ՝ երեկ երեկոյան Ն.Փաշինյանի ավտոմեքենան՝ պետհամարանիշները պոլիէթիլենային տոպրակով փակված, կայանած էր Ֆրանսիայի հրապարակում: