Daily Archives: 05.04.2018

Սիրիայի հարցով լարվածություն է առաջացել Թրամփի և Նեթանյահուի միջև

Սիրիայի հարցով ԱՄՆ նախագահի և Սիոնիստական ռեժիմի վարչապետի միջև հեռախոսազրույցը հանգեցրել է լարվածության: Associated Press լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ամերիկացի զինծառայողների Սիրիայից դուրս գալու պատճառով, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև հեռախոսազրույցը հանգեցրել է լարվածության: Ըստ հաղորդման՝ չնայած ԱՄՆ-ի անվտանգության գործակալությունների  և նրա դաշնակիցների  անհամաձայնությանը, Թրամփը ցանկանում է առաջիկա վեց ամիսների ընթացքում… Կարդալ ավելին »

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի նախագահի հետ

Աշխատանքային այցով Իտալիայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելատիի հետ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է նրան Սենատի նախագահի բարձր պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հույս հայտնել, որ հայ-իտալական բազմաբովանդակ հարաբերությունների օրակարգում վաղուց իրենց հաստատուն տեղը զբաղեցնող միջխորհրդարանական կապերը կշարունակվեն ընդլայնվել և ամրապնդվել նաև տիկին Կազելատիի անձնական ջանքերի… Կարդալ ավելին »

Նախագահը հանդիպում է ունեցել Մալթայի Ուխտի Մեծ վարպետի տեղապահի հետ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Բարեխնամ Ուխտի միջև համագործակցության համաձայնագրի ստորագրման արարողությունից հետո հանդիպում է ունեցել Մալթայի Ուխտի Մեծ վարպետի տեղապահ Ֆրա Ջակոմո Դալլա Տոռե դել Տեմպիո դի Սանգուինետոյի հետ: Հանդիպման սկզբում Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել Մալթայի Մարտական Ուխտում Հայաստանի պաշտոնական պատվիրակությանը ցուցաբերվող ընդունելության համար… Կարդալ ավելին »

Նախագահը ներկա է գտնվել Հայաստանի և Մալթայի Ինքնիշխան Ուխտի միջև համաձայնագրի ստորագրմանը

Հանրապետության Նախագահն այսօր ներկա է գնվել Հայաստանի Հանրապետության և Երուսաղեմի Սբ. Հովհաննեսի, Հռոդոսի և Մալթայի Ինքնիշխան Մարտական Բարեխնամ Ուխտի (Մալթայի Ինքնիշխան Ուխտ) միջև համագործակցության համաձայնագրի ստորագրմանը: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Մեծ դիվանապետ Բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը: Համաձայնագիրը ստորագրվել է` հաշվի առնելով 1998 թվականին դիվանագիտական հարաբերությունների… Կարդալ ավելին »

Վատիկանում հանդիսավորությամբ բացվել է Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանը

Սուրբ Աթոռ կատարած պաշտոնական այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վատիկանում մասնակցել է «Տիեզերական եկեղեցու վարդապետ» հռչակված Աստվածաշնորհ Սուրբ Գրիգոր Նարեկացու արձանի բացման արարողությանը: Բացումը կատարել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը: Շուրջ երկու մետր բարձրությամբ բրոնզե արձանը ձուլվել է Չեխիայում, հեղինակը Հայաստանի ժողովրդական նկարիչ, քանդակագործ Դավիթ Երևանցին է, ճարտարապետը`… Կարդալ ավելին »

Իլահմ Ալիև.«Չմիավորման շարժումը կարևոր դեր ունի աշխարհի խաղաղության պահպանման հարցում»

Ադրբեջանի նախագահն ասել է.«Չմիավորման շարժումը կարևոր դերակատարություն ունի համաշխարհային խաղաղության պահպանման հարցում»: ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, հինգշաբթի օրը, Բաքվում Չմիավորման շարժման գագաթնաժողվի բացման հանդիսությանն ունեցած ելույթում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հնդգծել է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում այդ շարժման դերը և անդամ պետությունների հարաբերությունների ամրապնդումը համարել է այդ կազմակերպության հզորացման ազդակներից կարևորագույնը: Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Իլհամ Ալիևը հավելել է.«Հայաստանի… Կարդալ ավելին »

ԱՄՆ-ի կառավարությունը Ազգային գվարդիայի ուժեր է ուղարկում Մեքսիկայի հետ սահման

Թրամփն Ազգային գվարդիայի ուժեր է ուղարկում Մեքսիկայի հետ սահման Reuters- ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ի  ներքին անվտանգության նախարար Կիրստյեն Նիլսենը հայտարարել է, որ  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաման է ստորագրել, ըստ որի թույլատրվում է ԱՄՆ-ի Ազգային գվարդիային՝ երկրի զինված ուժերի կազմակերպված ռեզերվին, իրականացնել Մեքսիկայի հետ սահմանի պահպանությունը: Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ զինվորականները կհսկեն սահմանը  մինչ պատի… Կարդալ ավելին »

ՀՀ վարչապետը կունենա 2 նստավայր

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ այսուհետ կառավարության նիստերը փակ են անցկացվելու, իսկ նիստերից հետո կլինեն ճեպազրույցներ։ Նա գոհունակություն հայտնեց իր նախաձեռնած նիստերի փակ ռեժիմի կապակցությամբ՝ հիմնավորելով, որ դա հնարավորություն կտա ավելի անկեղծ քննարկումներ անել ու արդյունավետ աշխատել. «Ես գիտակցում եմ, որ կարող եմ արժանանալ քննադատության, այնուամենայնիվ, փորձում… Կարդալ ավելին »

«Հայաստանի համար անընդունելի է, որ անձնական տվյալների գաղտնիությունը վտանգված լինի». Շավարշ Քոչարյան

Գերմանիայի դեսպանատունը հայտարարել է, որ գործելու է վիզաների տրամադրման նախկին կարգը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Գերմանիայի դեսպանատան հայտարարած մրցույթում թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության հաղթանակին ու ՀՀ-ում աշխատելու թույլտվություն ստանալուն, ապա ընկերության գործունեության կասեցման վերաբերյալ որոշմանը։ «Իհարկե, հարցը պետք է մինչև վերջ քննարկվի ու քննվի,… Կարդալ ավելին »

Կարեն Կարապետյանը լավ է նայում իր ստեղծած հիմնադրամին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դարձյալ գումար կհատկացնի իր կողմից ստեղծած «Թվային Հայաստան» հիմնադրամին: Թերթը պարզեց, որ կառավարությունն այդ հիմնադրամին կհատկացնի 52 մլն 250 հազար դրամ` կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանն աջակցելու համար: Նշենք, որ հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: Հետաքրքիր է` ինչ ճակատագիր է ունենալու Կարեն Կարապետյանի կողմից ստեղծված… Կարդալ ավելին »