Ճանապարհային ոստիկանությունը բռնի հավաքագրում է էվակուատորները՝ վաղը փողոցները փակող մեքենաները տանելու համար

Նիկոլ Փաշինյանն այսօր հանրահավաքի ընթացքում կոչ արեց վաղն առավոտ 08:15-ից փակել փողոցներն ու կամուրջները: Ասում են, թե նրա այդ կոչից հետո ոստիկանությունն այցելում է էվակուատոր ունեցողներին ու բռնի կերպով հավաքագրում նրանց էվակուատորները: Նպատակն այն է, որ վաղը էվակուատորով տուգանային հրապարակ տանեն բոլոր այն մեքենաները, որոնք Փաշինյանի կոչով կփակեն փողոցները:

Mamul.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով