Հովհաննես Սահակյանը Բյուրականում շքեղ առանձնատուն է կառուցում. «ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, ներկայում սոցիալական ապահովության պետական ծառայության ղեկավար Հովհաննես Սահակյանը Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում շքեղ ամառանոց է կառուցում:

«Դեռ մեկ տարի էլ չի անցել ծառայության պետի պաշտոնում նշանակվելու օրից, բայց ծնունդով սպիտակցի ՀՀԿ-ական պաշտոնյան հասցրել է այնքան հարստանալ, որ ամառանոցային թանկ բնակավայր համարվող Բյուրականում շինարարական աշխատանքներ է ծավալել:

Հիշեցնենք, որ Սահակյանը պաշտոնը ստանձնելուց հետո անհաշտ պայքարէր ծավալել համակարգում առկա կոռուպցիայի դեմ: Նա կոռուպցիայի դեմ պայքարի իր ճանապարհին չէր խնայել անգամ սոցապնախարար Արտեմ Ասատրյանի հովանավորյալներին, որոնք ֆինանսական չարաշահումներ էին թույլ տվել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դրա հետեւանքով, ըստ մամուլի տեղեկությունների, լարվել էին վերջինիս եւ Արտեմ Ասատրյանի հարաբերությունները:

Ի դեպ, սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ, կենսաթոշակների յուրացման գործով ազատազրկված Վազգեն Խաչիկյանը եւս առանձնատուն կառուցելու մղում ուներ: Նա իր առանձնատունը կառուցել էր վերոնշյալ պաշտոնը ստանձնելուց շատ չանցած»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով