Կարեն Կարապետյանը լավ է նայում իր ստեղծած հիմնադրամին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը դարձյալ գումար կհատկացնի իր կողմից ստեղծած «Թվային Հայաստան» հիմնադրամին: Թերթը պարզեց, որ կառավարությունն այդ հիմնադրամին կհատկացնի 52 մլն 250 հազար դրամ` կանոնադրական հիմնախնդիրների իրականացմանն աջակցելու համար:

Նշենք, որ հիմնադրամի  հոգաբարձուների խորհրդի նախագահը ի պաշտոնե ՀՀ վարչապետն է: Հետաքրքիր է` ինչ ճակատագիր է ունենալու Կարեն Կարապետյանի կողմից ստեղծված հիմնադրամը նոր վարչապետի օրոք: Հիմնադրամ, որի արդյունավետությունը խիստ կասկածելի է»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով