Ինչ է խոստացել Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը ի սկզբանե ցանկացել է նախագահի պաշտոնում առաջադրել նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի թեկնածությունը, սակայն հետագայում հրաժարվել է այդ գաղափարից՝ մտածելով, որ դա կհանգեցնի իրավիճակի լարման:

Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ցանկացել է դրանով դժգոհություն առաջացնել «Ծառուկյան» դաշինքի մոտ, որի պահանջով հեռացվեց Տիգրան Սարգսյանը: Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին ասել է, որ ինքը ավելի լուրջ առաքելություն ունի իրականացնելու, սակայն թե ինչ, չի մանրամասնել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով