Ի՞նչ Կլինի Եթե ՀՀԿ-ն Բոյկոտի. Վարդան Այվազյան

Սահմանադրական եւ քաղաքական ի՞նչ հետեւանքներ կարող են լինել, եթե ԱԺ ՀՀԿ խմբակցությունը, որը չի առաջադրելու վարչապետի իր նոր թեկնածուին, որոշի չմասնակցել վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածության քվեարկությանը կամ բոյկոտի։

ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի վարիչ Վարդան Այվազյանն «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես բոյկոտի իրավունքը քաղաքական փոքրամասնության իրավունքն է, այլ ոչ թե մեծամասնության.

«Թեեւ գործնականում նման տարբերակ հնարավոր է, եւ դա, ըստ էության, փակուղային իրավիճակ է. դրան իրավական լուծումներ չկան, քանի որ քաղաքական առումով դա չափից ավելի աբսուրդ է։ Եթե ՀՀԿ-ն ուզում է Նիկոլ Փաշինյանի ընտրությունը տապալել, ապա տակտիկական առումով նրանք ոչ թե բոյկոտելու են, այլ մասնակցելու են ու այնպես են կարգավորելու ձյաների հարաբերակցությունը, որ Նիկոլ Փաշինյանի օգտին 53 կողմը չապահովվի։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Դրան հաջորդելու է յոթօրյա ժամկետում ԱԺ կողմից վարչապետի նոր ընտրությունը։ Եթե ՀՀԿ-ն նույն խաղը յոթ օրից կրկնի, ինչը ձեռնտու է նրանց, ԱԺ-ն կինքնալուծարվի, երկիրը 30-40 օրվա ընթացքում կգնա ԱԺ արտահերթ ընտրությունների։ Այս ժամանակահատվածն այնքան քիչ է սահմանված Սահմանադրությամբ, որ Նիկոլ Փաշինյանը ժամանակ չի ունենա ԸՕ-ն խելքի բերել, ասենք, կարողանա հանել ռեյտինգային ընտրակարգը, որը աշխատելու է ՀՀԿ օգտին»:

Ըստ նրա` միակ լուծումն այն է, որ Նիկոլ Փաշինյանը ստանա 53 պատգամավորի քվեն, այդ թվում` ՀՀԿ առնվազն 6 պատգամավորի ձայնը. “Սակայն պետք է հաշվի առնենք, որ մյուս խմբակցություններից էլ հնարավոր է լինեն բացականեր”:

Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ խմբակցությունն ունի 58, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն` 7 մանդատ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

 

«Ա1+»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով