Բռնություն է գործադրվել Factor TV -ի գլխավոր խմբագրի և օպերատորի նկատմամբ

Հայտնում ենք, որ այսօր 23.00-23:40-ի ընթացքում Մաշտոց-Թումանյան խաչմերուկի մոտակայքում բռնկված անկարգությունները լուսաբանելիս սադրիչները հարձակվել են Factor TV -ի գլխավոր խմբագրի և օպերատորի վրա, մի քանի կողմից փորձել բռնության ենթարկել, պոկել լրագրողի տարբերանշանը, հարվածել և վնասել տեխնիկան:

Ակնհայտորեն այս պահվածքը բնորոշ չէր ցուցարարներին, որոնք լրագրողներին նկատմամբ mիշտ հարգանք են ցուցաբերել:

Խստորեն դատապարտում ենք լրագրողների նկատմամբ բռնության որևէ դրսևորում, կոչ են անում ոստիկաններին շուտափույթ միջոցներ ձեռնարկել տվյալ անձանց գտնելու և պատժելու ուղղությամբ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Factor TV

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով