Վաղը՝ ժամը 12-ին, փակվում է ամեն ինչ, ինչ-որ կարող է փակվել. Նիկոլ Փաշինյան

Սպիտակում ոգևորությամբ, հրավառությամբ և «Նիկոլ, վարչապետ» բացականչություններով են դիմավորել Նիկոլ Փաշինյանին:  Մինչ այդ Նիկոլ Փաշինյանը Վանաձորում ներկայացրել էր վաղվա անելիքները:

«Չնայած պրոցեսները ընթանում են մեզ համար բարենպաստ ճանապարհով, վաղը՝ ժամը 12:00-ից, ՀՀ ողջ տարածքով, Երևան մայրաքաղաքում վերսկսում են քաղաքացիական անհնազանդության զանգվածային գործողությունները: Բոլոր ուսումնական հաստատությունները հայտարարում են դասադուլ, բոլոր ճանապարհները փակվում են:

Էն օրը Ալավերդուց պատվիրակություն էր եկել ասում էր՝ ուզում ենք երկաթուղին փակել: Վաղը՝ ժամը 12-ին, փակվում է ամեն ինչ, ինչ-որ կարող է փակվել»,-ասել է նա և հավելել, որ վաղը՝ երեկոյան ժամը 19:00-ին, Հանրապետության հրապարակում տեղի է ունենում մինչև հիմա կայացած ամենա-ամենահզոր հանրահավաքը:

Նիկոլ Փաշինյանը նաև կոչ է արել ժամը 12-ին փակված ճանապարհները բացել 16:00-ին, են, որ ժողովուրդը կարողանա անարգել գալ Հանրապետության հրապարակ:

«Ես ներողություն եմ խնդրում բոլոր անհարմարությունների համար, բայց մենք դա համարձակվում ենք անել, որովհետև խորապես ենք համոզված, որ դա անում ենք այնպիսի Հայաստանում, որտեղ դուք ձեզ իրապես ազատ ու երջանիկ եք զգալու և ձեր երեխաները նույնպես»,-ասել է նա և խնդրել չբարկանալ, չնեղանալ», – հավելեց նա:

 

 

 

armlur.am

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Պատրաստվում ենք այս hինգշաբթի կոտրել ամենատարածված միֆերը Covid-19-ի մասին».Արմեն Մուրադյան

01.06.2020

ՀՀ-ում կորոնավիրուսից մահացած ոչ մի անձ չկա․ Վահան Հովհաննիսյան

02.06.2020

Սուտ. որը թիթեռի պես մեկ օրվա կյանք ունեցավ

31.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով