«Սևան» ազգային պարկի տնօրենի «անձնական» բիոզուգարանները. ՎՊ բացահայտումները. econews.am

Ինչպես հայտնի է վերջերս ՀՀ Վերաքննիչ պալատի կողմից հրապարակված ՀՀ ԲՆ «Սևանի ազգային պարկ» և «Դիլիջան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպություններին պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման և պետական սեփականության կառավարման նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ ընթացիկ հաշվետվությամբ արձանագրվել են պետական շահերի խախտման մի շարք փաստեր, ինչի հիման վրա էլ ՀՀ Դատախազությունում հարուցվել է քրեական գործ:

Վերահսկիչ պալատի հաշվետվության մանրամասները ներկայացնենք հատվածներով: Նշենք, որ «Սևան» ազգային պարկի տնօրենը Վահե Գուլանյանն է, ում անունը մի քանի մասով շրջանառվում է ՎՊ հրապարակած հաշվետվությունում: Մրցույթների վերաբերյալ Ինչպես նշված է հաշվետվության մեջ. «2016 և 2017թթ. իրականացվել է 43.700 հազ. դրամի գիտական և անտառտնկման աշխատանքներ, որից 16.700 հազ. դրամը՝ «Շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների գիտահետազոտական ինստիտուտ», 9.000 հազ. դրամը՝ «Բիոպրոեկտ», 15.000 հազ. դրամը՝ «Նաիրի-Նունե» ՍՊ Ընկերություների և 3.000 հազ. դրամը՝ «Կարեն Աղաբաբյան Էրնեստի» ԱՁ կողմից: Բոլոր դեպքերում մրցույթներն իրականացվել են պարզեցված ընթացակարգով, մասնակցել են միայն վերը նշված կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերը, բոլոր մրցույթներին մասնակցել է մեկական կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր, որն էլ հանդիսացել է մրցույթի հաղթող»:

Ստուգումների արդյունքում բացահատվել է, որ Ազգային պարկին ծառայություն մատուցող մի շարք ընկերություններ այս կամ այն կերպ կապված են տնօրեն Վահե Գուլանյանի կամ նրա հետ փոխկապակցված անձանց հետ:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Նյութն ամբողջությամբ՝ այստեղ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով