Սահմանադրությունը վարչապետի պաշտոնում նույն անձին առաջադրելու ժամկետային սահմանափակում չի նախատեսում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հիմա Սերժ Սարգսյանը շարունակելու է երկիրը ղեկավարել երրորդ ժամկետում, բայց այս անգամ արդեն անժամկետ. Սահմանադրությունը վարչապետի պաշտոնում նույն անձին առաջադրելու ժամկետային սահմանափակում չի նախատեսում:

Եվ հիմա այս ամենի արդյունքում, ինչպես իր զեկույցում երեկ նկատել է միջազգային իրավապաշտպան «Ֆրիդոմ հաուս» կազմակերպությունը. «Հայաստանը կիսակոնսոլիդացված ավտորիտար պետություն է»:

Միայն թե արձանագրենք. ժողովրդավարական արժեքներ դավանող Եվրոպան աչք է փակում Հայաստանում արմատացող ավտորիտարիզմի հանդեպ` փորձելով չնկատելու տալ իշխանությունների արածը: Թե ինչո՞ւ են եվրոպացիներն աչք փակում Սերժ Սարգսյանի իշխանության վերարտադրության վրա` հանդուրժելով այս ամենը, պարզ չէ»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով