Ռեստորանում Արմեն Սարգսյանը 600 հյուր է ունեցել. կենացներ չեն հնչել. «քյարթու» էլիտան դիսկոմֆորտի մեջ է եղել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախագահի երդմնակալությունից հետո Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում տրված պետական ընդունելությանը ապրիլի 9-ին մոտ 500-600 հյուր է եղել։

Ներկա է եղել ինչպես հայաստանյան քաղաքական ողջ էլիտան, այնպես էլ Արցախի՝ ի դեմս նախագահի եւ պաշտպանության նախարարի։ Եղել են հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, արաբական աշխարհից։ Քաթարի վարչապետն է եղել, Եվրոպայից, ինչպես նաեւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ։ Ընդդիմությունից եղել են Վարդան Բոստանջյանը, Նաիրա Զոհրաբյանը, Միքայել Մելքումյանը եւ Վարդեւան Գրիգորյանը։

Ներկա է եղել նաեւ մտավորական-հասարակական էլիտան՝ Տիգրան Մանսուրյան, Ռոբերտ Ամիրխանյան, Ռադիկ Մարտիրոսյան եւ այլք։ Արմեն Սարգսյանը սրահ է մտել Սերժ Սարգսյանի ուղեկցությամբ, նրանց սեղանի մոտ նստած են եղել Վեհափառը, Բակո Սահակյանը, Վաչե Մանուկյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Կենացներ, ճառեր չեն հնչել, հայերեն, ռուսերեն, անգլերեն ողջույնի խոսք է ասել Արմեն Սարգսյանը, մի քանի անգամ շեշտել, որ օրը պատմական է, ու շնորհակալություն է հայտնել վստահության համար։ Երեկոյի ողջ ընթացքում նվագել է պետական սիմֆոնիկ նվագախումբը` Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ՀՀ հիմնը հնչել է կենդանի կատարմամբ։

Երեկոյի հերոսն ընթացքում մոտեցել է բոլոր սեղաններին, շփվել ներկաների հետ: «Քյարթու» էլիտան ակնհայտ դիսկոմֆորտի մեջ է եղել, քյաբաբ եւ քյաբաբային երաժշտություն չի հնչել՝ մեզ պատմեց մասնակիցներից մեկը։ Ամեն ինչ եղել է եվրոպական ոճի եւ ճաշակի մեջ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով