Ոստիկաններն ու քննիչները պարզել են Հրազդան կիրճում՝ «Ֆլորենսիա» ռեստորանի հարևանությամբ, Հրազդան գետի ափին գանգուղեղային վնասվածքով հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ ապրիլի 29-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների հետ հսկայածավալ աշխատանքների արդյունքում կարողացել են պարզել ապրիլի 26-ին Երևանի Հրազդան կիրճում գտնվող «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրից դեպի Դավիթաշեն տանող ճանապարհի ՝ Հրազդան գետի ափին հայտնաբերված մահացած տղամարդու ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը քննիչներն ու ոստիկանները պարզել են, որ նա Երևանի բնակիչ, 30-ամյա Արտյոմ Հովհաննիսյանն էր: Փաստի առթիվ քննչական բաժնի ավագ քննիչ Արմնեն Խաչատյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի հատկանիշներով: Ավելի վաղ՝ ապրիլի 26-ին SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ-տեսանյութ էր հրապարակել Երևանում՝ Հրազդան կիրճում, «Ֆլորենսիա» ռեստորանային համալիրի հարևանությամբ գտնվող Հրազդան գետի ափին հայտնաբերված մահացած տղամարդու փաստով։

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Մահացածի ինքնությունն ու մահվան հանգամանքները պարզելու համար ավագ քննիչ Արսեն Խաչատրյանի որոշմամբ նշանակվել էր մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, որօեսզի պարզ լինի մոտ 30-35 տարեկան տամարդու մահվան հանգամանքները։

Դատաբժշկի եզրակացության համաձայն, մահը վրա էր հասել գանգուղեղային վնասվածքի հետևանքով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մահացածի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

© shamshyan.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով