Նոր խնդիր վարորդների համար. 100 հազարից մինչև 1 մլն դրամի տուգանք՝ գազաբալոնների «պատճառով». «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարությունը քննարկում է արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացրած` ավտոմեքենաների վրա գազաբալոնների տեղադրման կարգը խստացնելու օրենսդրական նախաձեռնությունը:

Ըստ այդմ, վարորդները պետք է պարտադիր ունենան մեքենայի գազաբալոնի անվտանգության վկայագիր, եւ գազալցակայանի աշխատողը վարորդից պետք է պահանջի դրանք, հակառակ դեպքում մեքենան չի լիցքավորի: Այդ փաստաթղթերի բացակայության դեպքում օրենքով նախատեսված են բավական լուրջ տուգանքներ՝ 100 հազարից մինչեւ 1 մլն դրամի չափով:

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս թեմայով անցկացվել են հետազոտություններ, եւ պարզ է դարձել, որ վերջին 6 տարիների ընթացքում տեղի ունեցած 91 դժբախտ պատահարների գերակշռող մասի համար հիմք են ծառայել անորակ գազաբալոնները: Միայն 2012-2018թթ. ընթացքում գազալցակայաններում գրանցվել է 23 հրդեհի դեպք, զոհվել է երկու մարդ: Նույն ժամանակահատվածում գրանցվել է նաեւ 537 պայթյուն:

Իսկ այս ամենի վերահսկողությունը դրվելու է ԱԻՆ-ի եւ ճանապարհային ոստիկանության վրա:

Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի խոսքը

28.05.2020

Կապանում ճակատ-ճակատի բախվել են Lexus-ն ու Нива-ն. կա վիրավոր

30.05.2020

«Տավուշ տեքստիլ»-ում մոտ 80 մարդ վարակված է կորոնավիրուսով, ձեռնոցի արտադրամասը չի գործում. գործադիր տնօրեն. ArmDaily.am

28.05.2020

Հունիսի 1-ից սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիները կարող են առանց արտոնագրերի ձևակերպման մեկնել Չինաստան․ ԱԳՆ

30.05.2020

«Իդիոտը».Էդիկ Անդրեասյան

29.05.2020

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով