Նիկոլ Փաշինյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ նախատեսված հանդիպումը վաղը չի կայանա. Tert.am

Վաղը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանի եւ Ելք-ի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի միջեւ նախատեսված բանակցությունները տեղի չեն ունենա:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց §Քաղաքացիական պայմանագիր¦ կուսակցության մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանը:

«Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն այն կետերի շուրջ, որոնք հայտարարվել էին՝ դա էր իշխանության խաղաղ փոխանցման օրակարգը, ԱԺ արտահերթ ընտրությունները: ՀՀԿ-ն չի կարող լինել ժամանակավոր կառավարության առաջին դեմքը: Միայն այս օրակարգի շուրջ կարող են լինել բանակցություններ: Որեւէ այլ օրակարգ քննարկելի չէ մեզ համար»,- ասաց Ավինյանը:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ ՀՀԿ-ն ձեզ այլ օրակարգ է առաջարկել, նա հորդորեց խոսել ՀՀԿ-ի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով