ՃՏՊ Գավառ-Նորատուս ավտոճանապարհին. տուժածներ չկան

Ապրիլի 25-ին, ժամը 23:17-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Մ-10 ավտոճանապարհի Գավառ-Նորատուս հատվածի 2-րդ կմ-ին «Mercedes ML320 մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ավտոմեքենան (վարորդը՝ Ծ. Խ.) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատված:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով