ՀՅԴ-ն թռել է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եթե սովորական օրերին ԱԺ-ում հատուկենտ ՀՀԿ-ականների կարելի էր հանդիպել, ապա երեկ, ընդհակառակը, ՀՀԿ-ականները տեղում էին գրեթե ողջ կազմով, բայց մյուս խմբակցություններից չկար որեւէ պատգամավոր: Ընդ որում, խոսքը ոչ միայն պատգամավորների, այլ նաեւ նրանց օգնականների մասին է: Աշխատակազմի անդամները, փորձագետները խորհրդարան չեն գալիս: Երեկ ամբողջ օրն Ազգային ժողովում անընդհատ անհանգիստ ելումուտ էին անում միայն ՀՀԿ-ականները: Մյուսներն իրենց թիմերով անհետացել էին: Ընդ որում, եթե ԱԺ «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունների դեպքում դա տրամաբանական է՝ մի մասը երեկվանից Նիկոլ Փաշինյանի ղեկավարած հանրահավաքներին է մասնակցում, ապա ՀՀԿ-ի` արդեն նախկին կոալիցիոն գործընկեր ՀՅԴ պահվածքն առնվազն տարօրինակ է. նրանք լքել են գործընկերներին, փակ էր անգամ խմբակցության աշխատասենյակը:

Ավելին`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով