«Հայաստանի համար անընդունելի է, որ անձնական տվյալների գաղտնիությունը վտանգված լինի». Շավարշ Քոչարյան

Գերմանիայի դեսպանատունը հայտարարել է, որ գործելու է վիզաների տրամադրման նախկին կարգը։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով Գերմանիայի դեսպանատան հայտարարած մրցույթում թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության հաղթանակին ու ՀՀ-ում աշխատելու թույլտվություն ստանալուն, ապա ընկերության գործունեության կասեցման վերաբերյալ որոշմանը։
«Իհարկե, հարցը պետք է մինչև վերջ քննարկվի ու քննվի, որովհետև Հայաստանի համար անընդունելի է, որ անձնական տվյալների գաղտնիությունը վտանգված լինի։ Ու դրա արդյունքներով կկայացվի որոշում»,- ասաց Շ. Քոչարյանը։

Ըստ նրա՝ մրցույթի արդյունքը իմանալուց հետո հայկական կողմը համապատասխան հարցադրումներ է արել. «Հիմա այդ հարցն ուշադրության կենտրոնում է, քննվում է։ Մենք ունենք օրենք քաղաքացիների անձնական տվյալների պաշտպանության մասին, և, եթե կա վտանգ այդ անձնական տվյալների ոչ գաղտնի լինելու, ապա, բնականաբար, համապատասխան քայլեր կկատարվեն»։

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

168.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով