Կարեն Կարապետյանի հրաժեշտից հետո կառավարության աշխատակիցները սկսել են աշխատանք փնտրել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության վերջին նիստն էր. երկուշաբթի օրը՝ ապրիլի 9-ին, երբ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը երդմնակալությունից հետո ստանձնի իր պարտականությունները, գործադիրը հրաժարական կտա:

Եվ չնայած երեկ Կարապետյանը կառավարության անդամներին «աչքալուսանք» տվեց, թե շատ չուրախանան՝ միասին աշխատելու են, սակայն նկատենք, որ երեկ շատերի մոտ անորոշության եւ ճամպրուկային տրամադրություն էր, խոսքը բոլոր օղակների ներկայացուցիչների, այդ թվում՝ կառավարության աշխատակազմի մի շարք աշխատակիցների մասին էր:

Թերթի տեղեկություններով` նրանցից շատերն արդեն տեսել են իրենց գլխի ճարն ու նոր աշխատանք գտել, ոմանք էլ մտմտում են՝ փնտրելով նոր աշխաստանք: Ըստ ամենայնի, հենց Կարեն Կարապետյանն է նշանակվելու առաջին փոխվարչապետ եւ մնալու է այդ շենքում, բնականաբար, չի ունենա այնպիսի աշխատակազմ, ինչպիսին այժմ է:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բացի այդ էլ, վարչապետ նշանակվելով` Սերժ Սարգսյանն իր կադրերին «կբերի» իր հետ: Պատահական չէ, որ երեկ նա միանգամից իր երեք խորհրդականներին էր աշխատանքից ազատել՝ իհարկե, հետագայում նրանց արդեն իր աշխատակազմում ներառելու հեռանկարով»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով