Ինչո՞ւ է հապաղում Արման Թաթոյանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը պարզեց, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, հակառակ օրենսդրությամբ սահմանված պահանջներին, այդպես էլ չի հրապարակել եւ ոչ էլ ԱԺ ներկայացրել իր ամենամյա զեկույցը:

Բանն այն է, որ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակի ընթացքում Պաշտպանը ՀՀ ԱԺ է ներկայացնում տարեկան հաղորդում` նախորդ տարվա իր գործունեության, ինչպես նաեւ մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին»: Միաժամանակ նա առաջին եռամսյակի ընթացքում պետք է հրապարակի զեկույցը:

Առաջին եռամսյակն ավարտվել է, սակայն Թաթոյանը ո՛չ հրապարակել է զեկույցը, ո՛չ էլ ուղարկել ԱԺ: Չի բացառվում` վաղը եւեթ նա փորձի շտկել սխալը` արդարանալով, թե մարտի 31-ը շաբաթ օր էր, ապրիլի 1-ը` կիրակի, ապրիլի 2-ը՝ ոչ աշխատանքային:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Բայց համաձայնեք` օրենքում նշված է, որ հաղորդումը պետք է ներկայացվի առաջին եռամսյակի ընթացքում, ուստի կարելի էր այդ աշխատանքները կազմակերպել ավելի վաղ: Տեսնես՝ ՄԻՊ-ն իր զեկույցում անդրադարձե՞լ է 2017թ. ԱԺ ընտրություններին, որտեղ ոտնահարվեցին մարդկանց քաղաքական ազատությունները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով