Ինչո՞ւ է կառավարությունը կեղծել ԱՄՆ դեսպանի խոսքը. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ կառավարության կայքում Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարության բավական կասկածելի տեքստ էր հայտնվել, որտեղ իբր ԱՄՆ դեսպանն ասել էր. «Ես հասկանում եմ, որ այս ցույցերը, քաղաքացիական անհնազանդության գործողությունները հանդիսանում են օրենքի խախտում, և կառավարությունը պարտավոր է ապահովել հասարակական կարգն ու անվտանգությունը հնարավորինս լավ: Ես վստահ եմ, որ ժողովրդավարության կամ ժողովրդավարության ամրապնդման ճանապարհը նա չէ, որ վարչապետի թեկնածուն ընտրվում է փողոցում՝ ցույցի ժամանակ»։ Նշենք, սակայն, որ այս տեքստը ավելի ուշ ջնջվել է կառավարության պաշտոնական կայքից։ Իսկ փոխարենը տեղադրվել է նոր տեքստ, որտեղ նշված է. «Դեսպան Միլսը կրկին անգամ վերահաստատել է ԱՄՆ կառավարության դիրքորոշումը և շեշտել, որ բոլոր գործընթացները պետք է տեղի ունենան Սահմանադրության համաձայն: Նա ավելացրել է, որ քաղաքական իրավիճակի կարգավորման համար երկխոսությունն այլընտրանք չունի»:

 

Ավելին` թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով