Իլահմ Ալիև.«Չմիավորման շարժումը կարևոր դեր ունի աշխարհի խաղաղության պահպանման հարցում»

Ադրբեջանի նախագահն ասել է.«Չմիավորման շարժումը կարևոր դերակատարություն ունի համաշխարհային խաղաղության պահպանման հարցում»:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, հինգշաբթի օրը, Բաքվում Չմիավորման շարժման գագաթնաժողվի բացման հանդիսությանն ունեցած ելույթում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն հնդգծել է տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման հարցում այդ շարժման դերը և անդամ պետությունների հարաբերությունների ամրապնդումը համարել է այդ կազմակերպության հզորացման ազդակներից կարևորագույնը:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը, Իլհամ Ալիևը հավելել է.«Հայաստանի կոմից Ադրբեջանի տարածքների օկուպացումը պետք է վերջ գտնի և տարածաշրջանային խաղաղությունը հնարավոր կլինի միայն այդ դեպքում»: Նա հավելել է.«20 տարի անց Ղարաբաղի վերաբերյալ ԵԱՀԿ-ի ու այլ միջազգային կառույցների կողմից ընդունված որոշումները չեն գործադրվել»:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հինգշաբթի և ուրբաթ օրը անցկացվում է Չմիավորման շարժման անդամ երկրների «Կայուն զարգացման համար միջազգային խաղաղության ու անվտանգության խթանում» խորագրով նիստը:

Գագաթաժողովի հիմնական զեկուցողներից մեկը Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն է:

 

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

parstoday.com

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով