Արտեմ Ասատրյանի հետ չար կատա՞կ են արել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած Հայաստանում իշխանափոխությունը փաստացի տեղի է ունեցել, սակայն ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը որոշել է չնահանջել ու ճնշել իր ենթականերին:

Պատճառն այն է, որ այս օրերին նախարարության աշխատողների մի մասը օնլայն, իսկ մի մասն էլ ֆիզիկապես հետեւում է հանրապետությունում տեղի ունեցող հանրահավաքներին: Սա Արտեմ Ասատրյանի սրտով չէ ու պահանջել է կիլոմետրերով հեռու մնալ հանրահավաքներից:

Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ասատրյանը նույնը հրահանգել է նախարարության մարզերի տարածքային աշխատողների հետ կապված: Երեւի ոմանք որոշել են Ասատրյանի հետ չար կատակ անել ու հավաստիացնել, որ ՀՀԿ-ն մնալու է իշխանության ղեկին, իսկ ինքն էլ նախարար, ուստի որոշել է բոլորին ճնշել:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Ավելին`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով