Արթուր Աբրահամը վստահ հաղթանակ տարավ (լուսանկարներ, տեսանյութ)

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը մենամարտեց դանիացի Պատրիկ Նիլսենի հետ:

Օֆենբուրգի «Բադեն Արենայում» կայացած կարևոր մենամարտում Աբրահամը հաղթեց մրցավարների որոշմամբ:

Ամբողջ մենամարտի ընթացքում մեր հայրենակիցը բավականին մեծ առավելություն ուներ: 10-րդ ռաունդում Նիլսենը նոկդաունի ենթարկվեց:

Արթուրը դառնում է վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար:

Արթուր Աբրահամն ավելի վաղ նշել էր, որ իր համար շատ կարևոր է աշխարհի չեմպիոնի տիտղոսը վերադարձնելը և այս մենամարտը քայլ է դեպի իր մեծ նպատակը:

Armsport

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով