Առնետավազքը ՀՀԿ-ից սկսվել է. Armlur.am

«Հին Էրիվան» ռեստորանի սեփականատեր, Սերժ Սարգսյանի եղբոր մտերիմ և սանիկ Մանվել Տեր-Առաքելյանը, կարծես, փորձում է փրկվել խորտակվող նավից: Մանավորապես, նա Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքների ժամանակ իր ֆեյսբուքյան էջում սկսել է ակտիվանալ: Գործարարը հայտարարել է.

««Հին Էրիվանի» ամբողջ անձնակազմը բոլորիդ հետ միասին սրտանց տոնում է Թավշյա Հեղափոխությունը…»: Մինչդեռ այսօր Սերժ Սարգսյանի հրաժարականով հպարտացող Մանվել Տեր-Առաքելյանը տարիներ առաջ «Հին Էրիվան» ռեստորանին փակցրել էր Սերժ Սարգսյանի լուսանկարը՝ բոլորին հորդորելով քվեարկել ՀՀԿ-ի և հանձինս Սերժ Սարգսյանի օգտին:

Հետևեք մեզ Տելեգրամում՝ t.me/lurer4news

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով